Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գլամուրային կինը` 44-ամյա Կարլա Բրունին, “TV Magazine” ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ “ռեբրենդինգ” է եղել` հաջողությամբ վերածվելով տնային տնտեսուհու եւ մայրիկի, որն իր դստերը լույս աշխարհ է բերել նախորդ տարվա հոկտեմբերին:):
Կարլա Բրունին
“Աղջիկս գիրկս` սերիալներ, ռեալիթի-շոուներ եմ նայում”,-ասել է Կարլան` հավելելով, որ ոչ պակաս հետաքրքրությամբ հետեւում է ուղիղ եթերով հեռարձակվող սպորտային մրցույթներին, հատկապես նախընտրում է ֆուտբոլն ու հեծանվասպորտը:
Հիշեցնենք, որ այսօր տնային տնտեսուհու կարգավիճակում իրեն իբրեւ թե լավ զգացող Բրունին 1980-90-ականներին եղել է ամենահայտնի թոփ-մոդելներից մեկը, հանդիպել է Միկ Ջագերի, Էրիկ Քլեփթոնի եւ Դոնալդ Թրամփի հետ: Ֆրանսիայի առաջին տիկինը կարիերա է ստեղծել ոչ միայն նորաձեւության աշխարհում, այլ նաեւ էստրադայում` դառնալով փոփ-երգչուհի:
Նիկոլա Սարկոզին եւ Կարլա Բրունին
Նիկոլա Սարկոզիի կուսակցության անդամներից մեկը բացատրել է Կարլայի ապրելաոճի փոփոխության պատճառները. այս կերպ ցանկանում են ժողովրդի կողմից ավելի ընդունելի դառնալ. “Կարեւոր է, որ Կարլան հասարակ կին երեւա, որը հեռուստաշոուներ է նայում, ոչ թե փոփ-աստղ` սուպերմոդելի անցյալով”:
Փարիզյան հայտնի քննադատ Դոմինիկ Ուոլթոնն էլ հետեւյալն է հայտարարել. “Նա չափից ավելի գլամուրային է եւ սառը, ինչպես սառցե թագուհի: Այնպես չէ, որ Կարլան նոր կերպարում այլեւս դուր չի գա ֆրանսիացիներին, բայց դա քիչ է ընտրողների ձայները ստանալու համար”:
Կարլա Բրունին տնային տնտեսուհի դառնալու մտադրություն ունի:)
Եթե հավատանք լուրերին, Կարլա Բրունին, այնուամենայնիվ, հստակ մտադրություն ունի իդեալական մայր եւ տնային տնտեսուհի դառնալ:):
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: