×


Կենդանաբանական այգու բնակիչները սառչել են:)

2012-ին հաշված օրեր են մնացել: Տոնական տրամադրություն է տիրում ամենուրեք, նույնիսկ Երեւանի կենդանաբանական այգում, որտեղ եւս այս օրերին տեղի են ունենում ամանորյա գունեղ միջոցառումներ:
 

Կենդանաբանական այգում ցուցադրվող սառցե քանդակներից


Քանդակագործներ հայր ու որդի Լեւոն եւ Հայկ Թոքմաջյանների հեղինակած սառցե քանդակներն են միացել կենդանաբանական այգում ապրող մյուս կենդանիներին: Այսօր եւ վաղը ժամը 12:00-ից մինչեւ 16:00-ն կարող ես անձամբ հետեւել, թե ինչպես են պատրաստվում սառցե կենդանիները:):

“Անկախ նրանից, թե ինչ ես կերտում սառույցից, վերջում միեւնույն է այն կենդանու է վերածվում”,- նշել է մի շարք փառատոնների մասնակից Հայկ Թոքմաջյանը:

Ամանորը նախեւառաջ երեխաների տոնն է. կենդանաբանական այգում կազմակերպվող միջոցառումների ընթացքում տեղի են ունենում թատերական ներկայացումներ, ուրախ խաղեր, մրցույթներ, խաղալիքների եւ ամանորյա զարդերի տոնավաճառ:

Պլաստիկ շշերից պատրաստված տոնածառը


Տարբերվում է նաեւ Երեւանի կենդանաբանական այգում տեղադրված տոնածառը. այն  պլաստիկ շշերից է: Ձեռակերտ ծառը մոտ 5 մետր բարձրություն ունի, որի պատրաստման համար օգտագործվել է 1 եւ 1.5 լիտրանոց ավելի քան 2500 շիշ: Նշենք, որ շշերից պատրաստված եղեւնու հեղինակը նկարիչ Պետրոս Գրիգորյանն է:

Կենդանաբանական այգին եւս մեկ անակնկալ է պատրաստել երեխաների համար. տոնական օրերին մինչեւ 16 տարեկանների մուտքն այգի ազատ է:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW