«Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնը երեկ՝ դեկտեմբերի 4-ին, նշել է հիմնադրման չորրորդ տարեդարձը:
Միջոցառումը հագեցած էր անակնկալներով եւ նվերներով: Հնչում էր լավ երաժշտություն, իսկ հյուրերին սպասում էին սիրված հերոսներ Էլիզան եւ Աննան, Դեդփուլը, Սարդ-մարդը, Գրյուն, Հարլի Քուինը, Մալիֆիսենտան, Ջոքերը, սարսափազդու Պենիվայզը:
Իննա Խոջամիրյանը՝ ԿինոՊարկը 4-ամյակին
Երեկոն ուրախ էր եւ բազմամարդ: Տեղում գնումներ կատարելիս հաճախորդները ստանում էին նվերներ ԿինոՊարկի կողմից:
Տոնական տորթի կտրման արարողությունից հետո սկսվեց երկար սպասված խաղարկությունը, որի մասնակիցները ստացան պրեմիում սրահի տոմսեր, իսկ ամենահաջողակը՝ ուղեւորություն դեպի Կուալա Լումպուր:
ԿինոՊարկը նշել է 4-ամյակը
Գրեթե բոլոր հաճախորդները հեռացան նվերներով, իսկ թե ինչպիսին էր տրամադրությունը՝ դիտեք լուսանկարներում:
BRAVO.am-ը եւս շնորհավորում է իր գործընկեր ԿինոՊարկին՝ տարեդարձի կապակցությամբ:
BRAVO.am


×
2,815






