Interview-ն համարվում է ամենախիզախ ամսագրերից մեկն ու իր էջերում ներկայացնում անկեղծ ֆոտոշարքեր եւ ոչ պակաս անկեղծ հարցազրույցներ: Այս անգամ ամսագիրն իր գեղեցկությամբ զարդարել է դերասանուհի Քիրա Նայթլին: Բավականին անկեղծ ֆոտոշարքի հեղինակն է լեգենդար Պատրիկ Դեմարշելյեն:
Քիրա Նայթլին
Լուսանկարներում Նայթլին կրում է Chanel, Hugo Boss, Donna Karan, Tom Ford հեղինակավոր ապրանքանիշների հագուստները: Լուսանկարներից մեկում դերասանուհին հանդես է եկել թոպլես, այսինքն` առանց վերնաշապիկի:
Քիրա Նայթլին
Ամսագրի ձեւաչափի համաձայն երկու հայտնի մարդիկ` տվյալ դեպքում Նայթլին ու Դեմարշելյեն, զրուցել են միմյանց հետ տարբեր թեմաներից: Այսպիսով, ամսագիրը ներկայացրել է դերասանուհու հարցազրույցը լուսանկարչից` որտեղ վերջինս պատմում է իր շունիկից, Dior-ի հետ համագործակցության, նորագույն տեխնոլոգիաների եւ այլնի մասին: Ի դեպ, ամսագրի սեպտեմբերյան համարը նվիրված է լուսանկարիչներին:
Bravo.am
Աղբյուրը` Etoday


×
4,917





