×


ՀՀ վարչապետի տիկինն ու դուստրերը հայկական բալզամներ են պատրաստել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի՝ Մարիամի եւ Շուշանի հետ երեկ այցելել է Արագյուղ, որտեղ «Նաիրիան»-ի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի հետ շրջել են բնական կոսմետիկա արտադրող ընկերության փորձարարական պարտեզի տարածքում, ծանոթացել բույսերին եւ հետեւել եթերայուղերի թորման ընթացքին։

Շուշան Փաշինյանը


«Զբոսայցի վերջում պատրաստել էինք անակնկալ, որին հյուրերը մեծ ոգեւորությամբ արձագանքեցին. մեր գիտաշխատողների հետ պատրաստեցին իրենց ընտրած եթերայուղերով բալզամներ, որոնք լցրեցին անվանական տարաների մեջ եւ, հուսով ենք, դեռ երկար եւ հաճույքով կօգտագործեն»,-նշված է «Նաիրիան»-ի ֆեյբուքյան էջում:

Աննա Հակոբյանը դստրերի՝ Մարիամի եւ Շուշանի հետ


Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ «Նաիրիան»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին