Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը կամ, ինչպես նրան սովոր են դիմել իր երաժշտության սիրահարները՝ ռոմանսների Արսենը, հունիսի 23-ին դարձել է 47 տարեկան:
Ծննդյան տարեդարձը նա նշել է ընտանիքի եւ մտերիմների շրջապատում: Բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու ֆեյսբուքյան հետեւորդներից:
Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ծննդյան տորթով ու շնորհակալություն հայտնել բարեմաղթանքների համար:
«Անչափ շնորհակալ եմ, սիրելիներս, ջերմ մաղթանքների եւ շնորհավորանքների համար: Աստված օրհնի ձեզ ու ձեր ընտանիքները»,- գրել է նա:


×
1,788





