88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Ցավալի լուրը հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Սիրված արտիստը վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով բեմ չէր բարձրանում: Մեր վերջին հարցազրույցն իրականացրել ենք 2021 թվականին՝ իր տան այգում: Նա համաձայնեց խոսել անցած-գնացած օրերի մասին, հիշել մանկությունը, դերասանական ուղին...
«Ծնվել եմ դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանի եւ դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի ընտանիքում։ 5-6 տարեկան էի, մայրս տանը դերերից հատվածներ էր փորձում, ես ուշադիր նայում էի ու ասում․«Մա՛մ, դու գի՞ժ ես: Չգիտեի, որ մի օր էլ ես եմ նվիրվելու այդ «գժությանը», որ կոչվում է թատրոն»:
Արցախյան 44-օրյա պատերազմն ու երկրում տիրող իրավիճակը խորապես ազդել էին դերասանի հոգեվիճակի վրա:
«Ես չեմ կարող համակերպվել այն մարդկանց հետ, որոնք ծախում են երկիր ու հայրենիք։ Ես չգիտեմ՝ այս ժողովուրդը ինչպե՞ս է մտածում։ Մենք կորսված հայրենիք սիրող ազգ ենք դարձել»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Ցավակցում ենք Գուժ Մանուկյանի հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: