Հերմինե Ստեփանյանը պատրաստվում է լույս աշխարհ բերել իր առաջին երեխային: Հաղորդավարուհին եւ ամուսինը` լուսանկարիչ Արմեն Աղայանն իրենց անձնական կյանքի մասին խոսել չեն սիրում, գաղտնի են պահում նաեւ ապագա երեխայի սեռը:):
Հերմինե Ստեփանյանը
“Դար 21” հեռուստաընկերության “Մենք ենք, մեր հայերը” եւ “Միքսեր” ծրագրերի հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ աշխատանքային դադար չի վերցրել. “Հիմա աշխատում եմ շատ ակտիվ ռիթմով, հուսամ` մինչեւ վերջ ինքնազգացողությունս այսպիսին կլինի: Իմ ակտիվ կյանքն ինձ հնարավորություն է տալիս թեթեւ զգալ: Չի բացառվում, որ նկարահանման տաղավարից հայտնվեմ ուղիղ…:)”:
Հերմինե Ստեփանյանը
BRAVO.am-ը Հերմինե Ստեփանյանին մաղթում է բարեհաջող ծննդաբերություն:):
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, “ԷԼ Style” ամսագրի, Արմեն Աղայանի, Դավիթ Գալստյանի, Արտաշես Մարտիրոսյանի, եւ Հերմինե Ստեփանյանի անձնական արխիվից


×
14,388






