×


Համերգ՝ նվիրված մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին

«Ապրեք երաժշտությամբ»՝  այս խորագիրն է կրում Ղարաբեկյան ընտանիքի նախաձեռնած բարեգործական համերգը, որը նվիրված է մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին: Համերգը կկայանա հուլիսի 19-ին, ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

Մաեստրո Արամ Ղարաբեկյանը


Սիրելի մաեստրոյին իրենց հարգանքի տուրքն են մատուցելու մեծանուն երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանը, Ֆեդերիկո Մոնդելչին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Սուրեն Բագրատունին, Արմեն Բաբախանյանը, Սվետլանա Նավասարդյանը, Արսեն Տեր-Տաճատյանը, Տիգրան Համասյանը եւ "Հայաստանի փոքրիկ երգիչներ" երգչախումբը, գեղարվեստական ղեկավար` մաեստրո Տիգրան Հեքեքյան:

Մաեստրո Արամ Ղարաբեկյանը


Համերգից ստացված ամբողջ հասույթը Ղարաբեկյան ընտանիքը կտրամադրի Շուշիում կառուցվող միակ համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW