Հայկ Մարությանը, Մկրտիչ Արզումանյանը, Արթուր Իսպիրյանը, Լալա Մնացականյանը, Սերգեյ Դանիելյանը, Տաթեւ Սարգսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Աբել Աբելյանը, “Վիտամին” ակումբից Գարիկը, Արմուշը եւ ուրիշներ այսօր մասնակցել են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը վերաբերող առաջին սոցիալական տեսահոլովակի նկարահանմանը: Հիշեցնենք, որ այս հայտնիներն արդեն մի քանի օր է, ինչ իրենց անձնական ավտոմեքենաներով անվճար ուղեւորափոխադրումներ են իրականացնում Երեւանում:
Գարիկ Պապոյանը
Արթուր Իսպիրյանը BRAVO.am-ին պատմել է, որ սոցիալական հոլովակի նկարահանման գաղափարը ծագել է երեկ, երբ հայտնի վարորդների նույն թիմը հավաքվել էր Կարգին Հայկոյի տանը` քննարկելու նախաձեռնության արդյունքները եւ հետագա անելիքները.“Սա շատ կօգնի, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում”,- ասել է երգիչը:
Հայկ Մարությանը
Հայկ Մարությանը, նույն ինքը` Կարգին Հայկոն, ով անվճար ուղեւորափոխադրումների նախաձեռնողներից է, մեզ հետ զրույցում նշել է, որ քաղաքացիական բարի ակցիա են իրականացնում.“Շատերը չունեն 150 դրամ, որպեսզի վճարեն, եւ նրանք կարող են օգտվել մեր անվճար փոխադրումներից: Հայտնի շատ մարդիկ միացել են այս բարի գործին եւ օգնում են իրենց համաքաղաքացիներին”,-ասել է դերասանը՝ հավելելով, որ արդեն մի քանի օր է` իր ավտոմեքենան դատարկ չի լինում:):
Իսկ սոցիալական հոլովակի մասին նա հետեւյալն է ասել.“Որոշեցինք հետաքրքիր, կարճ եւ խորհրդանշական հոլովակ պատրաստել, որը ցույց կտա մարդկանց, թե մենք ինչ ենք ցանկանում: Հոլովակը շատ հետաքրքիր ու “մարդկային” է լինելու”:
Ռաֆայել Երանոսյանը եւ Տաթեւ Սարգսյանը
Այսօրվանից ակցիային միացել է նաեւ Կարգին Հայկոյի գործընկերը` Մկրտիչ Արզումանյանը.““Freecar” եւ “Carpool” նախաձեռնություններին չեմ մասնակցել, որովեհտեւ Երեւանում չէի. նկարահանումների էի մասնակցում: Այժմ Երեւանում եմ եւ որոշեցի միանալ գործընկերներիս”:
Մկրտիչ Արզումանյանը
Կարգին Մկոն հույս է հայտնել, որ իր համախոհներն ու երկրպագուները եւս կմիանան այս նախաձեռնությանը.“Ցանկալի կլիներ, որպեսզի մյուս բոլոր հարցերի շուրջ այսպես մտածենք եւ միավորվենք: Իմ հանդիսատեսին ես չեմ կարող պարտադրել, բայց իմ համախոհները, կարծում եմ, կմիանան այս նախաձեռնությանը: Մենք չպետք է հեռու մնանք այս գործընթացներից: Մասնակցենք այնքան, մինչեւ այս հարցը լուծվի հօգուտ քաղաքացիների: Կոչ եմ անում բոլորին 100 դրամ վճարել: Հասկանանք, որ կան մարդիկ, որոնց համար յուրաքանչյուր դրամը կարեւոր է”:
Նախաձեռնողների խոսքերով` սոցիալական տեսահոլովակը պատրաստ կլինի այսօր ուշ երեկոյան: Այն կներկայացնի նաեւ BRAVO.am-ը:
Տեքստը` Եկատերինա Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: