×


Հայկոն շտապեցրել է Անահիտ Սիմոնյանին :)

Անահիտ Սիմոնյանը նոր տեսահոլովակ է նկարահանել “Asta La Vista” երգի հիման վրա, որն ընդգրկված է երգչուհու՝  2011-ի դեկտեմբերին թողարկված համանուն ձայնասկավառակում: Ինչպես մեր զրույցի ընթացքում նշել է երգչուհին, այն  իր եւ ամուսնու ամենասիրելի երգն է այս CD-ից:

Անահիտ Սիմոնյանը նոր տեսահոլովակի նկարահանումներին


“Քանի որ երգի դիտումները “Youtube”-ում գերազանցել էին  400.000-ը, մտածեցի՝ տեսահոլովակը պարտադիր է: Հայկոն եւս շահագրգռված էր եւ հորդորում էր ինձ արագացնել նկարահանումները: Կարծում եմ, եթե երգը սիրվել է, տեսահոլովակը եւս հաջողություն կունենա”,-BRAVO.am-ին ասել է Անահիտ Սիմոնյանը:

Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, օպերատորը` Կարեն Ստեփանյանը. “Հրանտի գործերը միշտ հավանել եմ, բայց սա մեր առաջին համագործակցությունն է: Նկարահանումների ընթացքից էլ պարզ էր, թե ինչպես է վերաբերվում կադրին”:

“Նոր տեսահոլովակում ակումբային թեթեւ ու պարային իրավիճակ է”. Անահիտ Սիմոնյան


Երգչուհին նշել է, որ տեսահոլովակում ներկայանում է երեք կերպարով. “Սյուժե չկա. ակումբային թեթեւ ու պարային իրավիճակ է, որտեղ ես հանդես եմ գալիս նաեւ մենապարով, ինչի ուղղությամբ աշխատել ենք մոտ երկու ամիս”:

Անահիտը նշել է, որ կերպարներից երկուսն են իրար նման: Երգչուհու ոճով զբաղվել է Մերի Ստեփանյանը, Անահիտի ցանկությամբ՝ հագուստներում խիստ ակումբային շեշտադրում չի եղել:  Մինչ տեսահոլովակի պրեմիերան, առաջարկում ենք դիտել նկարահանման ընթացքը ներկայացնող լուսանկարները: 

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW