Այսօր սիրված երգիչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն է: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, Հայաստանի վաստակավոր արտիստը ծննդյան 42-ամյակը նշում է Դուբայում:
Հայկոն եւ Անահիտը` Դուբայի ակումբներից մեկում
Երաժշտի կինը` Անահիտ Սիմոնյանը, մեզ հետ զրույցում ասել է, որ կեսգիշերից տոնում են սիրելի ամուսնու տարեդարձը, իսկ երեկոյան տեղի ռեստորանային համալիրներից մեկում նախատեսում են իրականացնել խնջույքը:):
Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն` իրենց որդու հետ
Երգչուհուց տեղեկացանք, որ երեկույթին ներկա կլինեն իրենց մտերիմ ընկերները, ովքեր այս օրերին նույնպես Դուբայում են:
Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն` իրենց որդու հետ
BRAVO.am-ը շնորհավորում է Հայկոյին եւ նորանոր հաջողություններ մաղթում:
BRAVO.am
Լուսանկարները` Հայկոյի եւ Անահիտի անձնական արխիվից


×
13,824





