Հայկ Կասպարովի սիրտն արդեն զբաղված է, իսկ նշանադրությունն ու ամուսնությունը սարերի ետեւում չեն:): BRAVO.am-ին երգիչը պատմել է` հինգ ամիս առաջ է ծանոթացել ապագա կնոջ հետ. “Սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին մենք կնշանադրվենք:)”: Երգիչն ասել է, որ հարսանիք չի լինի, նշանադրությունից հետո սիրելիի հետ կմեկնեն ճամփորդության:
Հայկ Կասպարովը
Օրերս երգիչը նոր տեսահոլովակ է նկարահանել “Ես կամ նա” երգ հիման վրա: Երգի հեղինակը Հայկն է, խոսքերը գրել է Մարինե Պետրոսյանը: Տեսահոլովակն ամբողջությամբ կկառուցվի գրաֆիկական կադրերով, իսկ գրաֆիկական մոնտաժը կանի Արմեն Օհանյանը: Հայկը նշել է, որ պատրաստվում է համանուն ձայնասկավառակ թողարկել. “Ձայնասկավառակում կլինի 11 երգ եւ 4 ռեմիքս, մնացել է ձայնագրեմ միայն մի երգ”:
Երգիչը պատմել է, որ Էլլա Տարունցից երգ է նվեր ստացել, կոչվում է “Գողանալու եմ”. “Այն հարսանեկան թեմայով է, երբ իմացավ մեր մասին, ասաց, որ անակնկալ ունի, պարզվեց՝ երգի տեսքով է:)”,- ասել է Հայկը:
Հայկ Կասպարովը
Նա նշել է, որ նոր տեսահոլովակը պատրաստ կլինի սեպտեմբերի սկզբին, իսկ ձայնասկավառակը շնորհանդես չի ունենա, քանի որ երկրից բացակայելու է: “Ես կամ նա” ձայնասկավառակը Հայկ Կասպարովը կնվիրի ապագա կնոջը, ում անունը, ելնելով նրա ցանկությունից, երգիչը չնշեց:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հայկ Կասպարովի անձնական արխիվից


×
9,781






