×


Հայկ Հոբոսյան.“Երազում եմ հայր դառնալ”

Նա խոսում է պարի լեզվով, հեռուստադիտողը նրա տաղանդը նկատել եւ գնահատել է “Պարիր, թե կարող ես”-ի առաջին եթերաշրջանի ժամանակ: Նախագծի հաղթող Հայկ Հոբոսյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այսօր արդեն ունի իր պարային ստուդիան, պարբերաբար վերապատրաստվում է Լոնդոնում, ամիսներ առաջ ամուսնացել է եւ երազում է զավակ ունենալ:):

Հայկ Հոբոսյանը` կնոջ` Աննայի հետ


-Հայկ, շնորհավորում ենք ընտանիք կազմելու կապակցությամբ: Ո՞վ է ընտրյալդ, կպատմե՞ս` ինչպես ծանոթացաք:

-Աննայի հետ ծանոթությունս եղավ շատ պատահական. հանդիպեցինք գործի բերումով: Նա մասնագիտությամբ վարսահարդար է: Մոտ վեց ամիս ընկերական շփումից հետո սիրահարվեցի Աննային ու, չգիտեմ` ինչու, որոշեցի այլեւս չշփվել նրա հետ: Անցավ 5 ամիս, սակայն սերս չմարեց... Զանգեցի Աննային, ասացի, որ սիրում եմ... Հուզվել էր… Որոշ ժամանակ անց ամուսնության առաջարկ արեցի, եւ արդեն ինն ամիս  է` ամուսնացած ենք, իրար շատ ենք սիրում ու լավ ենք հասկանում: Կինս շատ համեղ է պատրաստում :): Չնայած` շատ աղջիկներ կային, որ սիրահարված էին  ինձ, բայց ես շնորհակալ եմ Աստծուն, որ ամուսնացա հենց Աննայի հետ:

-Իսկ ինչպե՞ս է նա վերաբերվում մասնագիտությանդ: Հաճախ անկեղծ զուգապարեր ես ունենում հմայիչ պարուհիների հետ, խանդի տեսարաններ չե՞ն լինում:


-Շատ լավ է վերաբերվում… Խանդում է մի քիչ:):

Հայկ Հոբոսյան."Աշակերտներիս հետ շատ եմ աշխատում, նրանք էլ ընդունակ են"


-Վերջին շրջանում  հաճախ ես լինում Լոնդոնում: Գործնակա՞ն այցեր են:

-Այնտեղ մասնակցում եմ “Candoco” ներառական պարային ընկերության կազմակերպած վարպետության դասընթացներին` պարելով հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ մարդկանց հետ, եւ գիտելիքներս պետք է փոխանցեմ հայաստանաբնակ հաշմանդամներին եւ ոչ հաշմանդամներին: Ինձ հետ կլինեն նաեւ Թենի Մաթյանը, Մարիանա Պողոսյանը եւ Վահան  Բադալյանը: Մեկ ամիս  է` ինչ սկսել ենք աշխատել “Այբ” դպրոցում: Լոնդոնում գտնվելուս ընթացքում հյուր եմ եղել նաեւ “BBC” հեռուստաընկերության “Deaf” հաղորդմանը:
 
-Արտերկրում աշխատում ես պրոֆեսիոնալ հիփ-հոփ եւ բրեյք-դանս պարողների հետ: Ինչպիսի՞ համեմատականներ կտանես նրանց եւ մեր պարողների միջեւ:


-Նրանցից մեկից` “Supermalcom Mambo”-ից, ստացել եմ առաջարկ մնալ Լոնդոնում եւ շարունակել պարել իրենց հետ, սակայն հրաժարվել եմ: Հայ պարողներն էլ են լավը, սակայն աշխատասիրության առումով զիջում են:

Հայկ Հոբոսյանը` կնոջ` Աննայի հետ


-Պատմիր քո հիմնած պարի խմբի մասին:


-15 տարի պարել եմ “Արայի դանս շոու”-ում, բայց քանի որ շատ եմ սիրում դասավանդել, որոշեցի իմ սեփական խումբը ստեղծել` “H Dance Studio”-ն, որը  գործում է երկու հասցեում: Աշակերտներիս հետ շատ եմ աշխատում, նրանք էլ ընդունակ են:

-“Պարիր, թե կարող ես 1”-ում  հաղթելուց հետո ցանկություն չունե՞ս մասնակցել արտերկրում անցկացվող պարային մրցույթների եւ միջազգային ասպարեզ դուրս գալ:


-Այլ երկրներում նախագծերի մասնակցելու համար ժամանակս չի հերիքում:

Հայկ Հոբոսյանը


-Ինչի՞ մասին ես երազում:

-Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ, այն մարդկանց, ովքեր սովորեցրել են  ինձ պարել, հայրիկիս, ով ինձ շատ է օգնել… Երազում եմ ընտանիքիս համալրման մասին. ուզում եմ հայր դառնալ, իսկ որպես պարող ցանկանում եմ նկարահանվել  ֆիլմերում:                                                                                               

Տեքստը`  Վեգա Անդրիասյանի
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW