Դեռ 2017 թվականի տարեվերջին լուրեր տարածվեցին, որ Հայկ Պետրոսյանն ու Իննա Խոջամիրյանը ընկերություն են անում: Այդ ժամանակ զույգը նախընտրեց չխոսել անձնական կյանքի մասին: Եվ միայն այսօր` երբ օրինականացրել են հարաբերությունները, դերասանուհին որոշել է կիսվել երջանկությամբ:
Հայկ Պետրոսյանը եւ Իննա Խոջամիրյանը
Իննան ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որում գրկախառնված է Հայկի հետ, ցուցադրում է նշանադրության մատանին եւ ձեռքի գրությունը` «Ես ասացի` այո»:
Հայկ Պետրոսյանը եւ Իննա Խոջամիրյանը
Լուսանկարից պարզ է դառնում նաեւ, որ հումորիստ-դերասանն ամուսնության առաջարկությունն արել է այս հունվարի 8-ին` Թաիլանդում հանգստի ժամանակ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: