×


«Սիրում եմ քեզ, իմ թագուհի». Իվետա Մուկուչյանը 40-ամյակը նշել է սիրելիի հետ

Երգչուհի Իվետա Մուկուչյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձն ու այդ առիթով բազմաթիվ շնորհավորանքներ ստացել, այդ թվում՝ սիրելիից՝ բրազիլացի երաժիշտ Ռոչայից:

«Բարի տարեդարձ, իմ քաղցրիկ արքայախնձոր: Ամենագեղեցիկ եւ ամենազիլ աղջիկը: Սիրում եմ քեզ, իմ թագուհի։ Ամուր կապիր ամրագոտիդ՝ գալիք 57 տարիների համար»,- գրել է ամերիկաբնակ արտիստը:


Մուկուչյանը պատասխանել է Ռոչայի մաղթանքին ու գրել, որ սիրում է նրա հետ ժամանակ անցկացնել. «Գալիք 57 ամառների ընթացքում՝ ամեն օրը քեզ հետ։ Երբեք այսքան չեմ ուրախացել մեծանալու համար: Շնորհակալ եմ միասին անցկացրած այս հրաշալի ծննդյան օրվա համար»:


Իր ծննդյան օրը երգչուհին ներկայացրել է «Մի գդալ սեր» ֆիլմում հնչող «On Мy Мind» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաեւ Ռոչան: 

Կարդալ ավելին

Quality Sign BW