×


Հայուհի Անի Լոկը բիկինին կփոխարինի հարսի զգեստով :)

22-ամյա Անի Յորգանջյանը, նույն ինքը` Անի Լոկը, սեպտեմբերին նկարահանվեց Նարեկ Մակարյանի “Երազանքի գրկում” տեսահոլովակում, որից հետո Չինաստանում առաջին անգամ մասնակցեց միջազգային մոդելային մրցույթի ու ձեռնունայն չվերադարձավ:

Անի Լոկը


“Միսս բիկինի տիեզերք 2013” մրցույթին մասնակցելու առաջարկը մոդելը ստացել է Աշոտ Խաչատրյանից.“Բոլոր մասնակիցների հետ կարողանում էի լեզու գտնել ու շփվել. կազմակերպիչներից մի կին ինձ ասաց, որ շատ է հավանում հայուհիներին, քանի որ երբեւէ խնդիրներ չենք ստեղծում”:

Անի Լոկը մրցույթի եզրափակիչ օրը ստացել է “Miss Personality”/“Միսս անհատականություն” տիտղոսը, իսկ հաղթող է ճանաչվել Սլովակիայի ներկայացուցիչը.“Երկու օր նույն սենյակում ենք մնացել: Լավ աղջիկ է, բայց չէի կարծում, որ կհաղթի”:

Անի Լոկն ու մրցույթի մյուս մասնակիցները


3 շաբաթվա ընթացքում նրանք եղել են Չինաստանի յոթ քաղաքում, իսկ բուն մրցույթը տեղի է ունեցել Թայնինգում: Պոդիումով քայլելիս մոդելները կրել են լողազգեստ, նաեւ տարազ ու երեկոյան զգեստ.“Ինձ համար հետաքրքիր էր շփվել տարբեր ազգերի ու մտածելակերպի մարդկանց հետ: Այդքան հագեցած եւ ուրախ օրեր չէի ունեցել. առավոտյան ժամը 7-ին արթնանում էինք, այցելում տարբեր վայրեր, նկարահանումներ, հանդիպումներ ունենում… Չինացիները շատ ուրախ մարդիկ են, գալիս մեզ հետ լուսանկարվում էին ու դրանից ոգեւորված բղավում”,-պատմել է հայուհին:

Անի Լոկը


Մասնագիտությամբ հագուստի դիզայներ Անին այս մրցույթից հետո հրավեր է ստացել մասնակցելու Թայվանում կայանալիք “Bride of the World-2013” միջազգային մրցույթին: Նա նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 17-ը կլինի հարսնացուի կարգավիճակում.“Այս թեման ավելի է գրավում, քան` բիկինին: Մեկ անգամ տեսահոլովակի նկարահանման ժամանակ հարսի զգեստով եմ եղել, նորից հաճույքով կկրեմ”:

BRAVO.am
Լուսանկարները` Անի Լոկի անձնական արխիվից, Արտաշես Մարտիրոսյանի, Հրաչ Եղոյանի եւ Արտյոմ  Tyoms Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW