BRAVO.am-ը տեղեկացրել է, որ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հոկտեմբերի 14-ին երկվորյակ է ունեցել` աղջիկ եւ տղա:
Գոհար Հարությունյանի երեխաները
Հայկական ինքնատիպ անուններ նախընտրող ծնողները դժվարանում էին վերջնական որոշում կայացնել նույնիսկ փոքրիկների լույս աշխարհ գալուց հետո: Եվ միայն օրերս են նրանց անվանակոչել: Մեզ հետ զրույցում բազմազավակ մայրիկը նշել է, որ աղջկան Սոֆենա անունն են տվել, իսկ տղային՝ Արգիշտի:
Նշենք, որ Գոհարն ու ամուսինը եւս երեք բալիկ ունեն՝ Մելինեն, Բիայնան եւ Մենուան, ովքեր շատ ոգեւորված են երկվորյակների ծննդով:
BRAVO.am


×
14,983






