Չարաչար սխալվում եք, եթե կարծում եք, որ 40-ից հետո անհնար է ապշեցնել մարդկանց անզուգական արտաքինով եւ կեցվածքով: Որպես ապացույց՝ այսօր ներկայացնում ենք 1990-ական թվականների հայտնի սուպերմոդելներին, որոնք այժմ էլ ցնցող տեսք ունեն:
Հետաքրքիր է նաեւ իմանալ այս մոդելների գեղեցկության գաղտնիքը. ոմանք դիմել են պլաստիկ վիրահատությունների, մյուսները` հատուկ սննդակարգ են պահում կամ պահպանել են բնությունից շնորհված գեղեցկությունը: Մի խոսքով, այս մոդելները գինու նման տարիների հետ ավելի ու ավելի են գեղեցկանում:
Ամբեր Վալետան
Ամբեր Վալետա
1993 թվականին Ամբեր Վալետան մեծ հեղինակություն է վայելել նորաձեւության աշխարհում, այսօր էլ գերմանացի 38-ամյա մոդելը կրկին մեծ պահանջարկ ունի, թեեւ մոդելային բիզնեսին հրաժեշտ տալու տարիքում է: Ամբերը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը. “Ես օգտագործում եմ արեւապաշտպան քսուք նույնիսկ ամպամած օրերին: Հազվադեպ եմ շպարվում. կարծում եմ, որ կանայք պետք է բնական տեսք ունենան: Իսկ շպարվելիս շեշտը դնում եմ աչքերիս կամ շուրթերիս վրա’’:
Նաոմի Քեմփբելը
Նաոմի Քեմփբել
42-ամյա մոդել Նաոմի Քեմփբելը գեղեցկությունը պահպանելու մի շարք բաղադրատոմսեր ունի, բայց ամենից կարեւորը “մոգական’’ կոկտեյլն է, որի բաղադրիչներն են թխկու օշարակը, կիտրոնի հյութը, կայենյան պղպեղն ու ջուրը: “Սեւ հովազը” վստահեցնում է, որ այս կոկտեյլն օրգանիզմը մաքրելու հրաշալի միջոց է: Նաոմին չի օգտագործում կարտոֆիլ, հացեղեն, շաքար եւ մակարոն:
Քրիսթի Թարլինգթոնը
Քրիսթի Թարլինգթոն
43-ամյա Քրիսթի Թարլինգթոնն այսօր էլ մասնակցում է բազմաթիվ ցուցադրությունների: Մոդելը խոստովանում է, որ իր գեղեցկության եւ երիտասարդության գաղտնիքը ներաշխարհն է: Նա զբաղվում է յոգայով եւ տարին մի քանի անգամ հատուկ սննդակարգ է պահպանում ` օգտագործելով բանջարեղեն եւ հյութ:
Սինդի Քրոուֆորդը
Սինդի Քրոուֆորդ
46-ամյա Սինդի Քրոուֆորդի վրա տարիները ոչ մի հետք չեն թողել: Գեղեցկուհին շարունակում է մասնակցել ցուցադրությունների եւ կիսամերկ լուսանկարվել: Հարցազրույցներից մեկի ընթացքում Սինդին նշել է, որ չի վախենում տարիքից, դրա համար էլ հրաժարվում է պլաստիկ կամ կոսմետիկ միջամտություններից: Նա խնամում է մաշկը տարբեր քսուքների միջոցով եւ զբաղվում է սպորտով:
Կլաուդիա Շիֆերը
Կլաուդիա Շիֆեր
1990-ականների աստղ Կլաուդիա Շիֆերն արդեն 42 տարեկան է, բայց 30 տարեկանի տեսք ունի: Երեք երեխայի ծնունդը ոչ մի կերպ չի ազդել նրա կառուցվածքի վրա: Նման տեսք ունենալու համար Կլաուդիան ակվաաէրոբիկայով է զբաղվում:
Էլ Մաքֆերսոնը
Էլ Մաքֆերսոն
Բոլորին հետաքրքրում է, թե ավստրալացի մոդել Էլ Մաքֆերսոնին ինչպես է հաջողվել 49-ը տարեկանում նման տեսք ունենալ: Պարզվում է՝ Էլի գաղտնիքը սննդակարգի մեջ է. “Չեմ սիրում հաց, մակարոնեղեն, բայց ինձ ոչ մի բանից չեմ զրկում’’:
Ստեֆանի Սեյմուրը
Ստեֆանի Սեյմուր
Ժամանակն անզոր է նաեւ Ստեֆանի Սեյմուրի դեպքում: Նրան նայելով՝ դժվար է հավատալ, որ 43 տարեկան է եւ չորս երեխա ունի: Մոդելը զբաղվում է սպորտով եւ խստորեն հետեւում է սննդակարգին: Ի դեպ, Ստեֆանին 20 ամենահարուստ մոդելներից մեկն է:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Woman
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: