×


Հայ կանայք` “Մերի Քեյ”-ի դիմահարդարման համաշխարհային ռեկորդի փորձի եւ մրցույթի մասնակիցներ

Անկրկնելի կոսմետիկ միջոցներ, բարեգործություն եւ հիանալի բիզնես հնարավորություն. 50 տարի շարունակ այս ամենն առաջարկող “Մերի Քեյ” ընկերությունը մարտի 8-ին հաճելի անակնկալ է մատուցել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին` աշխարհի 35 երկրում ապրանքանիշի կոսմետիկայով անվճար դիմահարդարելով հազարավոր կանանց: Այս գեղեցիկ նախաձեռնությունը նաեւ փորձ է սահմանել դիմահարդարման համաշխարհային ռեկորդ` ըստ 24 ժամվա ընթացքում արված դիմահարդարումների թվի:

“Մերի Քեյ Արմենիա”-ի գեղեցկության խորհրդատուներն անվճար դիմահարդարել են հայուհիներին


Մաշկի խնամքի եւ դեկորատիվ կոսմետիկայի բարձրորակ ապրանքատեսակներ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկի հայաստանյան մասնաճյուղը` “Մերի Քեյ Արմենիան”, եւս միացել էր միջազգային մրցույթ-ակցիային. “Դալմա Գարդեն Մոլ” առեւտրի կենտրոնի առաջին հարկում առավոտյան 10:30-ից մինչեւ ուշ երեկո բազմաթիվ աղջիկներ ու կանայք անվճար դիմահարդարվել են` ռեկորդի հավաստիությունը հաստատելու համար ստորագրելով իրենց անուն-ազգանվան դիմաց եւ նշելով հեռախոսահամար:

"Մերի Քեյ"-ն առաջարկում է մաշկի խնամքի եւ դեկորատիվ կոսմետիկայի բարձրորակ ապրանքատեսակներ


Ողջ օրվա ընթացքում “Մերի Քեյ Արմենիա”-ի գեղեցկության խորհրդատուները հաճախորդների պակաս չեն ունեցել, նույնիսկ ժամանակ առ ժամանակ հերթեր են գոյացել: Դիմահարդարվողներից մեկն էլ Էլինա Մարգարյանն էր, ով նախկինում չէր օգտվել այս ընկերության կոսմետիկայից, իսկ դիմահարդարվելուց հետո դրական տպավորություն էր ստացել. “Անունը շատ էի լսել, բայց չէի օգտագործել: Հավանեցի, թե ինչպես են ընդգծել աչքերս, ինքս կգնեմ “Mary Kay” դեկորատիվ կոսմետիկա ու կդիմահարդարվեմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է 18-ամյա աղջիկը:

“Մերի Քեյ Արմենիա”-ի թվային մարքեթինգի մասնագետ Նարինե Գալստյանի խոսքով` միայն որոշ ժամանակ անց պարզ կլինի` կարողացել են ռեկորդ սահմանել, թե` ոչ. “Ակցիայից հետո պետք է բոլոր երկրների թվերն իրար գումարենք, ներկայացնենք Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովին, նրանք էլ պետք է հաստատեն, որ կարողացել ենք ռեկորդային թվով կանանց դիմահարդարել”:

“Մերի Քեյ Արմենիա”-ի թվային մարքեթինգի մասնագետ Նարինե Գալստյանը եւ “Մերի Քեյ”-ի մարքեթինգային հաղորդակցության եվրոպական տարածաշրջանի մենեջեր Մոնիկա Հավերքամպը


Կանանց միջազգային օրը տոնելու կապակցությամբ կազմակերպված այս համաշխարհային ակցիայով մեկնարկել է “Mary Kay” ընկերության 50-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների շարքը: Չմիջնորդավորված վաճառքով զբաղվող այս ընկերության բուն հոբելյանը սեպտեմբերի 13-ին է: Հիշեցնենք, Մերի Քեյն իր երազանքի ընկերությունը հիմնադրել է 1963 թվականի սեպտեմբերի 13-ին` ընդամենը 5000 դոլարով, իսկ այսօր ընկերության տարեկան եկամուտը կազմում է մոտ 3 միլիարդ դոլար:

"Մերի Քեյ"-ն առաջարկում է մաշկի խնամքի եւ դեկորատիվ կոսմետիկայի բարձրորակ ապրանքատեսակներ


Միջազգային ակցիային ներկա էին նաեւ միջազգային հյուրեր:). “Mary Kay”-ի մարքեթինգային հաղորդակցության եվրոպական տարածաշրջանի մենեջեր Մոնիկա Հավերքամպը հատուկ այս առիթով առաջին անգամ ժամանել էր Երեւան: Միացյալ Նահանգների Դալաս քաղաքից ժամանած ներկայացուցիչը շուրջ 12 տարի աշխատում է այս ընկերությունում, կոսմետիկայի, մաշկի խնամքի ու կանանց գեղեցկության մասին գիտի ամեն ինչ. “Նոր եմ եկել, բայց արդեն հավանում եմ այստեղ տիրող մթնոլորտը: Ոչ միայն քաղաքն է գեղեցիկ, այլեւ` հայուհիները: Ինձ միանալու են վաճառքի բաժնից իմ երկու գործընկերները, որպեսզի միասին ամփոփենք երեւանյան ակցիան”:

Մեկնարկել է “Mary Kay” համաշխարհային դիմահարդարման մրցույթ

Ի դեպ, մարտի 8-ին նաեւ մեկնարկել է “Mary Kay” համաշխարհային դիմահարդարման մրցույթը, որին, սիրելի աղջիկներ ու կանայք, ցանկության դեպքում կարող եք մասնակցել նաեւ դուք: Մայիսի 10-ին ավարտվող մրցույթի հաղթողը կպարգեւատրվի 2 000 000 դրամով, որից մեկ միլիոնը նա կտրամադրի բարեգործության։ Եզրափակիչ փուլի մասնակիցները նույնպես կարժանանան մրցանակի։

“Մերի Քեյ”-ի դիմահարդարման մրցույթի հաղթողը կպարգեւատրվի 2 միլիոն դրամով


“Մասնակցության համար պետք է երկու լուսանկար, որոնցից մեկում դուք առանց դիմահարդարման եք, իսկ մյուսում` շպարվել եք “Mary Kay”-ի կոսմետիկայով: Դիմահարդարումից առաջ ու հետո արված լուսանկարները վերբեռնում եք www.marykay.am կայք, դրան զուգահեռ 50 բառի սահմանում փորձում ավարտին հասցնել “Կինը կարող է…” միտքը: Մայիսի 10-ին մեկնարկելու է քվեարկությունը, որի արդյունքում ընտրված տասը հոգուց պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին”,-տեղեկացրել է Նարինե Գալստյանը:

Մրցույթի պայմաններին ծանոթանալու համար այցելեք հետեւյալ հղումով` https://www.makeovercontestmarykay.com/hy-am/entry-phase/home/ :

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW