Բրիտանացի հայտնի երգիչ, երգահան Էդ Շիրանը նոր տեսահոլովակ է թողարկել իր «Put It All on Me» երգի հիման վրա` R&B երգչուհի Էլլա Մայի հետ համագործակցությամբ։ Երգն ընդգրկված է երաժշտի վերջին՝ «No.6 Collaborations Project» ալբոմում։
Տեսահոլովակում ներկայացվում են սիրային կարճ պատմություններ իրական զույգերի մասին, այդ թվում՝ հենց Էդ Շիրանի եւ կնոջ՝ Չերրի Սիբորնի կյանքից (նրանք ամուսնացել են 2019-ի հունվարին)։ Հատկանշական է, որ հոլովակում ընդգրկված զույգերից առաջինը ներկայացնում է Հայաստանը: Պարողներ Փոլ Կարմիրյանը եւ Ստելլան միմյանց ճանաչում են արդեն 11 տարի, սակայն բավական ուշ են միմյանց սեր խոստովանել: Նրանք ներկայանում են հենց պարային դրվագում։
Էդ Շիրանի չորրորդ ալբոմը թողարկվել է հուլիսին։ Երգերի թվում դուետներ կան Էմինեմի, Բրունո Մարսի, Յանգ Թագի, Քարդի Բիի, Ջասթին Բիբերի եւ այլ արտիստների հետ։ Երգիչը ավելի ուշ խոստովանել է, որ նոր ալբոմի մյուս երգերի հիման վրա այլեւս հոլովակներ չի նկարահանելու։
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: