×


Հունվարին կծնվի Գոհար Հարությունյանի երրորդ երեխան :)

Գոհար Հարությունյանը պատրաստվում է մայրանալ երրորդ անգամ:): “Միսս Հայաստան 1998”,  “Միսս ԱՊՀ 1999” եւ “Mrs. Globe 2009” մրցույթների հաղթող գեղեցկուհին այժմ իր ողջ ժամանակն անցկացնում է 4-ամյա Մելինեի ու 3-ամյա Բիայնայի հետ, հետաձգել է աշխատանքային բոլոր գործերը. “Հիմա միայն ընտանիքիս եմ ժամանակ տրամադրում: Փոքր-ինչ դժվար եմ տանում հղիությունը, դրա համար ինքս ինձնով եմ զբաղվում, որովհետեւ արդյունքը մեծ հարստություն է լինելու:)”:

Գոհար Հարությունյանը հունվարին որդի կունենա


Գեղեցկուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ պարզել է երեխայի սեռը. բժիշկների կանխորոշմամբ` իր տղան լույս աշխարհ կգա 2013 թվականի հունվարին. “Մեզ Ձմեռ պապիկը նվեր է բերելու:): Աղջիկներս շատ են սպասում, տիկնիկների վրա փորձեր են անում` ինչպես են խնամելու: Մելինեն ուզում է իր ապերիկին Սամո անվանենք, քանի որ մանկապարտեզում իր ծննդյան օրը Սամո անունով տղա իրեն ծաղիկ է նվիրել, բայց մենք համաձայն չենք:): Փոքրիկին տեսնելուց հետո կորոշենք, թե որ անունն ավելի համապատասխան կլինի իրեն: Օրինակ` Բիայնան շատ նման է ամուսնուս մայրիկին, ափսոս, որ նրա անունը չենք դրել, թեեւ այդ տարբերակը չէր էլ քննարկվում, որովհետեւ ամուսինս պարտադիր հայկական անուններ է ընտրում”:

Գոհար Հարությունյանի ընտանիքը


Գոհարի ամուսինը` Միքայելը, բազմազավակ ընտանիք ունենալու նպատակ ունի, գեղեցկուհին էլ համաձայն է այդ գաղափարի հետ:). “Նա ուզում է, որ շատ երեխաներ ունենանք, բնական է, ցանկություն ունի նաեւ տղա ունենալ: Բայց ես աղջիկ երեխա էլ շատ եմ սիրում եւ չեմ պատկերացնում` տղայիս ինչպես եմ մեծացնելու, քանի որ ո՛չ իմ, ո՛չ ամուսնուս հարազատները տղա երեխա չունեն, մեզ համար էկզոտիկ կլինի”:

Գոհար Հարությունյանի դուստրը


Ի դեպ, գեղեցկուհին վերջերս երկու օր շարունակ նշել է տարեդարձը. ամուսինն է կազմակերպել իր ծննդյան ամենաուրախ տոնը. “Ամեն տարի հանգամանքների բերումով չի ստացվել, որ մեծ խնջույք անենք: Ամուսնուս շնորհիվ այս անգամ ամենալավ  ծնունդս էր: Երեխաներս էլ անակնկալ մատուցեցին. բարեմաղթանքներ էին տեսագրել, մեծ աղջիկս ինձ համար նաեւ գիրք էր կարել:): Սկզբում ինձ հարցնում էին` մամա, ինչու է քո ծնունդը, թող մեր ծնունդը լինի, բայց այնքան էին այդ օրն ուրախացել, որ հիմա էլ ուզում են ամեն օր իմ ծնունդը լինի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW