×


Հռիփսիմե Խուրշուդյանը բալիկի է սպասում

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ամիսներ անց երկրորդ անգամ մայր կդառնա: BRAVO.am-ի հետ զրույցում մարզիկն ասել է, որ առայժմ չի ցանկանում խոսել կարգավիճակի մասին՝ խոստանալով առաջիկայում այդ մասին հարցազրույցը վստահել մեզ:

Նա հղիության սկզբնական շրջանում է, դեռ չգիտի երեխայի սեռը:

Հռիփսիմե Խուրշուդյանն՝ ամուսնու հետ


Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տարոն Թովմասյանի ավագ որդին՝ Աշոտը, հինգ տարեկան է:

Մեր նախորդզրույցում Հռիփսիմեն ասել էր.«Աշոտը կտրուկ դեմ է քույր կամ եղբայր ունենալուն, կարծում է` այդ դեպքում իրեն այլեւս չենք սիրի եւ խաղալիք չենք գնի: Բայց մենք մտածում ենք երկրորդ բալիկ ունենալու մասին: Տեսնենք` 2019-ը թվականն ինչպիսին կլինի. մեր ուզածը կլինի, թե Աշոտի:)»:

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ որդու հետ


BRAVO.am-ը Հռիփսիմեին մաղթում է թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ:

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Հռիփսիմեի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW