×


Հրանտը, Լուիզան, Լալան, Արմենը եւ այլք` Առաջին ալիքի տոնական ֆիլմում

«Ամանորը մեր անբաժան ընտանիքում». այսպես է կոչվում կատակերգական նոր ֆիլմը, որը կցուցադրվի դեկտեմբերի 31-ին` ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում: Ռեժիսորը Արկա Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը` Ռուդիկ Տեր-Գալստյանը:

Լուիզա Ներսիսյանը, Լեւոն Հարությունյանը, Հրանտ Թոխատյանը եւ Լալա Մնացականյանը


Տոնական ֆիլմում նկարահանվել են Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Լալա Մնացականյանը,  Ջուլիետա Ստեփանյանը, Թամարա Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը, Էմմա Նահապետյանը, Անուշիկ Գեւորգյանը, Լեւոն Հարությունյանը, Նարեկ Դուրյանը, Միկա Բաղդասարյանը, Նաիրա Մովսիսյանը եւ այլք:

"Ամանորը մեր անբաժան ընտանիքում" ֆիլմի նկարահանումներին


Ֆիլմը Երեւանում բնակվող Արամյանների ընտանիքի մասին է` սկսած Շահանե տատիկից, որը Խորհրդային Միության տարիներին եղել է շրջկոմի քարտուղարի տիկինը, վերջացրած թոռնիկներով, ովքեր համացանցի եւ ժամանակակից տեխնոլոգիաների մոլի երկրպագու են:

Ժուլիետա Ստեփանյանը, Լեւոն Հարությունյանը եւ Արմեն Մարգարյանը


Մոտենում է Ամանորի գիշերը, բայց փոքրիկ խնդիրները, որոնք ունեին ընտանիքի բոլոր անդմաները, կարծես չեն լուծվում: Սակայն ինչ Նոր տարի, երբ լուծված չեն բոլոր հարցերը: Իսկ դրանք կլուծվեն տոնական սեղանի շուրջ:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW