×


Հրաչյա Հարությունյանին առաջինը շնորհավորել է Սիրուշոն

Հրաչյա Հարությունյանը փետրվարի 14-ին նշում է իր ծննդյան 52-ամյակը: Նախորդ տարի այս օրը BRAVO.am-ը հետաքրքիր զրույց էր ունեցել հոբելյարի եւ նրա տիկնոջ` Սյուզան Մարգարյանի հետ, որը կարող եք կարդալ այստեղ: Ժամեր առաջ էլ նա մեզ պատմել է, որ այս տարի եւս սիրով ընդունում է շնորհավորանքներ ու մաղթանքներ, որոնք ստանում է դեռ գիշերվանից:

Հրաչյա Հարությունյանը եւ Սիրուշոն


“Առաջինը շնորհավորել է Սիրուշոն: Ամեն մեկն իր մտքով ու ճաշակով մի բան նվիրում է, չեմ ուզում առանձնացնել որեւէ նվեր: Ամենակարեւորն, իհարկե, ջերմ մաղթանքներն են: Տարեցտարի մեծանալով` ծննդյանս օրն ավելի արժեւորում ու գնահատում եմ”,-ասել է Դրամատիկական թատրոնի դերասանը:

Հրաչյա Հարությունյանը, Սիրուշոն եւ Սյուզան Մարգարյանը


ՀՀ վաստակավոր արտիստի փոխանցմամբ` զգացողություն ունի, թե հարազատներն անակնկալ են պատրաստել.“Այսօր թատրոնում ես ներկայացում չունեմ, գործընկերներիս հետ չեմ լինելու, բայց առավոտվանից բոլորը հերթով զանգում ու շնորհավորում են, շնորհակալ եմ, որ ուշադիր են”:

Նշենք, որ Սիրուշոն իր “ֆեյսբուքյան” էջում տեղադրել է ստորեւ ներկայացված լուսանկարը եւ շնորհավորել հայրիկի ծննդյան օրն ու ամուսնու Սուրբ Վալենտինի տոնը:

Սիրուշոն հայրիկի` Հրաչյա Հարությունյանի եւ ամուսնու` Լեւոն Քոչարյանի հետ


“Առաջ հպարտանում էի, որ սիրո տոնի օրն եմ ծնվել, հիմա սովորական է դարձել: Ամեն դեպքում մեր ընտանիքի համար այս օրը ծննդյան տոն է, բայց կնոջս շնորհավորում եմ սիրո տոնի առթիվ”,-հավելել է Հրաչյա Հարությունյանը:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Հրաչյա Հարությունյանի եւ Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW