×


Հ1-ը EBU-ին չի տեղեկացրել “Եվրատեսիլ”-ից հրաժարվելու մտադրության մասին

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը “EBU”-ին չի տեղեկացրել Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012”-ից հրաժարվելու մտադրության մասին: Այս մասին այսօր ասել է “Եվրատեսիլ”-ի անցկացման պատասխանատու Սիետսե Բաքերը (Sietse Bakker)` Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում:

Գրեհեմ Սթրոնգը, Գոհար Գասպարյանն ու Սիետսե Բաքերը


Սիետսե Բաքերն այդ մասին ասել է` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հ1-ը պաշտոնական գրությամբ դիմել է Հեռարձակողների եվրոպական միությանը (EBU)` “Եվրատեսիլ-2012”-ին մասնակցելու իր հայտը ետ կանչելու վերաբերյալ:

“Մենք նման նամակ չեն ստացել եւ Հ1-ը չի տեղեկացրել մեզ մասնակցությունից հրաժարվելու մտադրության մասին”,-Մեդիամաքս-ին ասել է Սիետսե Բաքերը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մի խումբ հայ երգիչներ հանդես եկան հայտարարությամբ, որում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը կոչ արեցին հրաժարվել Ադրբեջան մասնակից ուղարկելուց:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը այդ կոչին պաշտոնապես չի արձագանքել:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW