×


Մադոննան ցուցադրել է չսափրված թեւատակը

Մադոննան որոշել է հիշեցնել իր մասին եւ հերթական անգամ դա արել է ոչ թե ստեղծագործական որեւէ նորությամբ, այլ բավական պրովոկացիոն լուսանկարներով, որոնք երգչուհու երկրպագուների կողմից ոչ միանշանակ են ընդունվել եւ քննադատությունների մեծ ալիք բարձրացրել:

Մադոննան


55-ամյա փոփ-թագուհին “Թվիթեր”-ի իր էջում ներկայացրել է նոր լուսանկար, որտեղ ներքնազգեստով է, սակայն, հավանաբար, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձրել. երգչուհին ցուցադրում է իր չսափրված թեւատակը` հետեւյալ գրությամբ.“Երկար մազեր… Ինձ չի հուզում”:

Մադոննան


Շատերը ենթադրում են, թե Մադոննան PR-քայլ է արել եւ հանրությանն առաջիկայում կներկայացնի մարմնի խնամքի միջոցների հավաքածու, մյուսներն էլ կատակում են, թե մազահեռացման բոլոր մեթոդներն այլեւս երգչուհու սրտով չեն եւ պայքար է սկսելու դրանց դեմ:):

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW