Երեկ` մարտի 24-ին, 31 տարեկանում մահացել է “Արմենիա” հեռուստաընկերության աշխատակից Արսեն Առաքելյանը, որը այս շրջանում նկարահանվում էր “Խաղից դուրս” հեռուստաֆիլմում: Նա ամուսնացած էր, որդին չորս տարեկան է:
Մահացել է “Խաղից դուրս” հեռուստաֆիլմի դերասան Արսեն Առաքելյանը
Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը` Արսեն Առաքելյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից. “Նկարահանումների հրաշալի ադմինիստրատոր էր: Ցավակցում եմ ոչ միայն կնոջը, հարազատներին ու բարեկամներին, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր իր հետ թեկուզ մեկ օր շփվել են: Լույսի կտոր մարդ էր…”:
Էդգար Ռոստոմյանը, Նադեժդա Հովհաննիսյանը եւ Արսեն Առաքելյանը
Արսեն Առաքելյանի “ֆեյսբուքյան” էջում ցավակցություն են հայտնել նաեւ դերասաններ Աբել Աբելյանը, Սոս Ջանիբեկյանը, Անդրանիկ Հարությունյանը, դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, երգչուհի Կարինե Առուստամյանը, մոդել, “Կարգին սերիալ”-ի նոր եթերաշրջանի դերասանուհի Աննա Բաբայանը եւ ուրիշներ:
BRAVO.am-ի անձնակազմը ցավակցում է Արսեն Առաքելյանի հարազատներին, գործընկերներին եւ ընկերներին:
BRAVO.am
Լուսանկարները` Արսեն Առաքելյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: