Երեքշաբթին սկսում ենք ցավալի լուրով. հուլիսի 11-ին Կալիֆորնիայի իր տանը 63 տարեկան հասակում մահացել է կինոկատակերգությունների աստղ Ռոբին Ուիլյամսը: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` ամերիկյան անվանի դերասանն ինքնասպանություն է գործել` կախվելով:
Ռոբին Ուիլյամսը
Պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ուիլյամսի ներկայացուցիչը` հայտնելով, որ դերասանը տեւական ժամանակ պայքարել է խոր ընկճախտի դեմ.“Սա ողբերգական եւ հանկարծակի կորուստ է…”:
Ռոբին Ուիլյամսը` երրորդ կնոջ` Սյուզան Շնայդերի հետ
Նրա կինը` Սյուզան Շնայդերը, հույս է հայտնել, որ հանրության ուշադրությունը կսեւեռվի ոչ թե մահվան հանգամանքների, այլ ուրախության եւ ծիծաղի այն բազմաթիվ պահերի վրա, որ պարգեւել է դերասանը.“Այս առավոտ ես կորցրի ամուսնուս եւ լավագույն ընկերոջս, մինչդեռ ամբողջ աշխարհը կորցրեց իր ամենասիրելի արտիստներից մեկին: Սիրտս կոտրված է…”:
Ռոբին Ուիլյամսը` "Միսիս Դաութֆայր" ֆիլմում
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
6,221





