Նյու Յորքի իր բնակարանում մահացել է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը: Ամերիկյան դերասանի դին հայտնաբերել են երեկ` փետրվարի 2-ին. այս մասին հայտնել է “New York Post”-ը:
Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը
Հոֆմանը 46 տարեկան էր: Նախնական տվյալներով` նրա մահվան պատճառ է դարձել թմրանյութերի չարաշահումը: Նախկինում դերասանը բուժվել է թմրանյութերից կախվածությունից:
Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի դեբյուտը կինոաշխարհում եղել է 1991 թվականին: Նա նկարահանվել է “Կնոջ բույրը”, “Մեծ Լեբովսկի”, “Մագնոլիա”, “Տաղանդավոր միսթր Ռիփլին”, “Կապոտե”, “Մարդ, որը փոխեց ամեն ինչ”, “Մարտյան իդեր” եւ այլ ֆիլմերում: “Կապոտե”-ում գլխավոր դերի համար 2006 թվականին արժանացել է “Օսկար”-ի, “Ոսկե գլոբուս”-ի եւ հեղինակավոր այլ մրցանակների:
Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը
Նա իր վերջին դերը կերտել է “Քաղցած խաղեր” ֆիլմաշարի եզրափակիչ ֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է 2015 թվականին:
Հոֆմանի զավակները երեքն են` 11-ամյա Կուպեր Ալեքսանդրը, 8-ամյա Թալուլան եւ 6 տարեկան Վիլլան:
BRAVO.am
Աղբյուրը` Lenta.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: