Հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացել է նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը:
Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Ագուլիս քաղաքում` 1946 թվականի մայիսի 31-ին։
1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երեւան։
1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։
1968 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։
1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի եւ արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։
BRAVO.am-ը ցավակցում է նկարչուհու ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: