×


Մահացել է «Ոստան Հայոց» խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը

54 տարեկանում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» խմբի հիմնադիր-առաջնորդ Արեգ Նազարյանը:

BRAVO.am-ը ցավակցում է Արեգ Նազարյանի ընտանիքին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Արեգ Նազարյանը ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին՝ Երեւանում։ 1981-1982 թթ. սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981 թ.-ից զբաղվել է նավատորմային մարզաձեւով, 1983 թվականին դարձել ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1986-1990 թվականներին սովորել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում։ 1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է եւ երգերի հիմնական մասի հեղինակը։ 1990-1992 թթ. մասնակցել է Արցախի պատերազմին։ 2005 թ.-ից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է։ «Արտավազդ եւ Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակն է: 2009 թվականից «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրն է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին