Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ Օդրի Հեփբերնը մահվանից 20 տարի անց դարձել է շոկոլադի գովազդի հերոսուհի: Լեգենդար դերասանուհուն “վերակենդանացրել” են նրա որդիների թույլտվությամբ:
Օդրի Հեփբերնը
Հոլովակում գործողությունները տեղի են ունենում 50-ականների Իտալիայում` այդ կերպ հիշեցնելով նաեւ Օդրիի կերտած դերերը եւ հատկապես “Հռոմեական արձակուրդ” ֆիլմը: Տեսանյութում հնչում է հայտնի “Moon River” երգը, որը “Նախաճաշը Թիֆանիի մոտ” ֆիլմից հետո ասոցացվում է հենց այս դերասանուհու հետ:
Օդրի Հեփբերնը
Օդրի Հեփբերնի մասնակցությամբ գովազդային հոլովակը ներկայացնում ենք ստորեւ.
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Adme.ru


×
5,301






