×


Մայա Մարգարյանին որդու ծնունդը ստեղծագործելու նոր լիցքեր է հաղորդել :)

BRAVO.am-ը պատմել է, որ 12.12.12 թվերի խորհրդավոր համընկնման օրը լույս աշխարհ է եկել երգչուհի, դերասանուհի, “Տեա-ջազ” պարի խմբի գեղարվեստական ղեկավար Մայա Մարգարյանի եւ ռեժիսոր Տիգրան Դավթյանի առաջնեկը: Այսօր ներկայացնում ենք փոքրիկ Ալեքի թարմ ֆոտոշարքը:):

Մայա Մարգարյանն իր առաջնեկի` փոքրիկ Ալեքի հետ


Երգչուհի մայրիկը մեզ հետ զրույցում նշել է, որ այսօր ավելի համարձակ է խնամում որդուն.“Սկզբում ես եւ ամուսինս շատ էինք վախենում. ամեն մի փոքրիկ բանի համար անհանգստացած դիմում էինք բժշկի օգնությանը: Շատ մեծ պատասխանատվություն ենք զգում: Հիմա ավելի հանգիստ ենք”:

Մայա Մարգարյանի եւ Տիգրան Դավթյանի որդին` Ալեքը


Ինչպես նշել է Մայա Մարգարյանը, Ալեքը խելոք ու խելացի բալիկ է, սիրում է հեռուստացույց դիտել:). “Որդուս խնամքի հարցում ամուսինս միշտ օգնում է: Ծնողի կարգավիճակն ինձ միայն երջանկություն է պարգեւում. ուրախանում եմ երեխայիս ամեն մի նոր քայլով”:

Մայա Մարգարյանն ամուսնու` Տիգրան Դավթյանի եւ որդու` Ալեքի հետ


Երգչուհին վստահեցրել է, որ առաջիկայում կվերսկսի իր ստեղծագործական գործունեությունը.“Արդեն պլանավորել եմ հետագա անելիքներս: Երգն ու պարն իմ օդն ու ջուրն են: Հիմա ավելի ոգեւորված ու թարմ ուժերով եմ աշխատելու”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մայա Մարգարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW