Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Լիլի Դավթյանը գեղեցիկ կարգավիճակում է: Նա BRAVO.am-ին է տրամադրել նոր ֆոտոշարքն ու պատմել է ապագա փոքրիկի մասին:
Դերասանուհին հղիության վերջին ամսում է: «Շատ թեթեւ եւ աշխատանքային է անցել ամբողջ ընթացքը: Այս շրջանում շարունակել եմ խաղալ թատրոնում, նկարահանվել եմ հեռուստասերիալում»,-ասել է նա:
Լիլի Դավթյանը
Լիլին ամուսնուն որդի կպարգեւի.«Սեռի հարցում երբեւէ նախապատվություն չի եղել, հղիության լուրն իմանալու առաջին օրվանից մտածել ենք միայն, որ առողջ բալիկ լինի: Ամուսինս էլ մեծ ուրախությամբ եւ հուզմունքով արձագանքեց լուրին»:
Ապագա մայրիկը նշել է նաեւ, որ անկախ աշխատանքային զբաղվածությունից, հասցրել են լիրաժեք պատրաստվել փոքրիկի ծննդին, եւ այժմ մեծ անհամբերությամբ սպասում են նրա լույս աշխարհ գալուն։
Լիլիթ Դավթյանն` ամուսնու հետ
Թեթեւ ծննդաբերություն եւ առողջ բալիկ են մաղթում Լիլիին:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Ղազանչյանի


×
9,040





