Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2012”-ը կանցկացվի “Կոտրիր սառույցը” նշանաբանի ներքո: “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակությունն ու նախընտրական փուլի մասնակիցներն արդեն սկսել են կոտրել սառույցը:). երեկ երեւանյան հյուրանոցներից մեկի բացօթյա լողավազանի մոտ տեղի է ունեցել նախընտրական փուլին ներկայացվելիք 17 երգի հերթականության վիճակահանությունը:
“Մանկական Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան սառույցի մի մասն արդեն կոտրել են :)
Մասնակիցները սառույցի միջից են հանել այն համարները, որոնց ներքո հանդես կգան սեպտեմբերի 30-ին կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան եզրափակիչ փուլին:
Եվ այսպես, պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված 17 մասնակիցները, որոնց մեջ անհատ կատողներից բացի կան նաեւ խմբեր, ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ.
Սոնա Դունոյանը
1- Ֆլորա Մխիթարյան, 2 -“Խենթություն” համույթ, 3- Տաթև Ենգիբարյան, 4- Նինելա Մխիթարյան, 5-Կարեն Օհանյան, 6-Մարինե Աբրահամյան, 7-Միլլի Միսկարյան, 8- “Զանգակ”, 9-Լուսինե Ղազարյան, 10-Լիդուշիկ, 11-Վահագն Գրիգորյան, 12-Գայանե Ղազարյան, 13- “Style”, 14-Սոնա Դունոյան, 15-Մանե Առաքելյան, 16- “Compass”, 17-Անգելինա Գասպարյան:
Մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, քվեարկությունն այս տարի կսկսվի եզրափակիչ փուլում առաջինը ներկայացվող երգի առաջին իսկ վայրկյանից. “Կավարտվի վերջին երգի ավարտից 15 րոպե անց”:
“Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը
Նա նշել է, որ եզրափակիչ փուլի ընթացքում քվեարկությունն իրականացվելու է հեռուստադիտողների SMS քվեարկությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից` 50/50 հարաբերակցությամբ:
Ժյուրիի եւ հեռուստադիտողների կողմից կարճ հաղորդագրությունների քվեարկությամբ առավելագույն 12 միավոր ստացած լավագույն ստեղծագործության կատարողը կամ կատարողները կստանան իրավունք Հայաստանը ներկայացնելու Ամստերդամում կայանալիք “Մանկական Եվրատեսիլ-2012” մրցույթում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: