×


Մանրամասներ Թոմ Քրուզի եւ Քեթի Հոլմսի ամուսնալուծության վերաբերյալ

Ցավոք, վատ օրինակը վարակիչ է. վերջերս հայտնի դարձավ, որ ամուսնալուծվում են  Ջոնի Դեփն եւ Վանեսա Պարադին, հիմա էլ լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել բաժանվել ցանկացող աստղային եւս մեկ զույգ: Քեթի Հոլմսն այլեւս չի ցանկանում ապրել ամուսնու` Թոմ Քրուզի հետ 6 տարվա համատեղ կյանքից հետո:

Քեթի Հոլմսն ու Թոմ Քրուզը


Քեթին արդեն դատարան է դիմել` որպես ամուսնալուծության պատճառ նշելով “տարաձայնությունները’’:  Դերասանուհին նախեւառաջ պահանջում է  իրենց դստեր` Սուրիի հարցում միանձնյա խնամակալություն:

Ամուսնական պայմանագրի համաձայն` ամուսնալուծության դեպքում Քեթին Թոմ Քրուզի հետ համատեղ ապրած յուրաքանչյուր տարվա համար պետք է ստանա 3 միլիոն դոլար, ինչպես նաեւ Կալիֆորնիայում գտնվող 35 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը:

Քեթի Հոլմսն ու Թոմ Քրուզը


Դերասանուհու մտերիմները տեղեկացրել են, որ “Քեյթը Թոմի կողքին իրեն ռոբոտ է զգացել”: Աղբյուրները պնդում են, որ դերասանուհին սկսել է կորցնել իր անհատականությունը եւ ապրել է միայն ամուսնուն հուզող խնդիրներով:

Նշենք, որ շատերը համոզված են, որ ամուսնալուծության հիմնական պատճառը սայենթոլոգիան է. հենց այս աղանդի հետեւորդն է Թոմ Քրուզը: Քեթին, որն ամուսնության առաջին շրջանում հետեւել է ամուսնուն, հիմա, ինչպես արտասահմանյան լրատվամիջոցներն են հայտնում, սկսել է նյարդայնանալ եւ նույնիսկ վախենալ այն փաստից, որ Սայենթոլոգիայի եկեղեցու անդամները տեղյակ են իրենց ընտանիքի անձնական  կյանքի մանրամասներից: Դերասանուհին վախենում է նաեւ իրենց 6-ամյա դստեր ապագայի համար, որովհետեւ “Թոմն աղջկա փոխարեն որոշում է ամեն ինչ”:

Քեթի Հոլմսն ու Թոմ Քրուզը


Ի դեպ, կարծես թե 33 թիվը ճակատագրական է դերասանի համար. Քրուզի նախկին կանայք` Միմի Ռոջերսը, Նիքոլ Քիդմանը, այժմ նաեւ Քեթի Հոլմսը ապահարզան են պահանջել հենց 33 տարեկանում:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW