×


Մարիամ Ադամյան.“Ուրիշ աշխարհի զգացողություններ եմ ապրում”

“Սիրում եմ, երբ նկար դիտելիս չես կենտրոնանում հագուստի, աչքերի կամ մարմնի այլ հատվածի վրա, պարզապես գեղեցկություն ես տեսնում եւ գնահատում այն: Խոսքը զուտ արտաքին գեղեցկության մասին չէ. նկարը պետք է նրբություն ունենա, եւ այս կադրերում տեսնում եմ այդ նրբությունը”` Մարիամ Ադամյանն ահա այսպես է բնութագրում իր նոր ֆոտոշարքը, որի հեղինակն Արվին Քոչարյանն է:

Մարիամ Ադամյանը


Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ համագործակցության առաջարկն ընդունել է հաճույքով, քանի որ հավանում է լուսանկարչի ձեռագիրը. “Ընդգծված կերպար չկա, կա Մարիամ` փոքր-ինչ այլ ոճով: Դիմահարդարմամբ ես եմ զբաղվել, հատուկ վարսահարդարում էլ չկա, որովհետեւ բնական վիճակ պետք է պատկերվեր: Կարծես ուրիշ աշխարհի զգացողություններ եմ ապրում այս սեւի եւ սպիտակի համադրությամբ նկարներում: Առօրյա հագուստիս մեջ էլ գերակշռում են այդ գույները”:

Մարիամ Ադամյանը


Լուսանկարաչությունը հետաքրքիր արվեստ համարող Մարիամն արդեն իսկ մտածում է հաջորդ ֆոտոշարքի մասին: Նա սիրում է, երբ լուսանկարը հոգեվիճակ է արտահայտում.“Հաջորդ լուսանկարահանման թեման ջուրն է, կլինեմ առանց շպարի: Գեղեցիկ կադրեր կարող ենք ստանալ, որոնք մաքուր զգացողություններ կփոխանցեն”,-ասել է նա:

Մարիամ Ադամյանը


Խոսելով գործնական նորություններից` նա ասել է, որ այժմ զբաղված է “Թատրոն 32”-ի ներկայացման մեջ, շուտով կավարտվեն Կարեն Բաբաջանյանի “Արամմա” կատակերգության նկարահանումները, որտեղ գլխավոր հերոսուհու կերպարում է, խաղում է նաեւ “Շանթ”-ի “Սահմանում”բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW