Այս տարեսկզբին BRAVO.am-ը հայտնեց, որ Մարիամ Շահինյանը երկրորդ անգամ կմայրանա: Երեխան շուտով կծնվի, սակայն մինչ այդ դերասանուհին հասցրել է դստեր հետ լուսանկարվել նոր ֆոտոշարքում, որը կրկին առաջինը տրամադրել է մեր կայքին:
Մարիամ Շահինյանը` դստեր հետ
Հղիության վերջին շրջանում գտնվող Մարիամը մեզ հետ զրույցում նշել է, որ կրկին աղջիկ կունենա.«Ամուսինս շատ դրական է արձագանքել. շատ է սիրում Արփիին եւ միշտ կատակում է, թե նրա նման հինգ աղջիկ էլ պատրաստ է ունենալ: Այնպես որ, երկուսս էլ անհամբերությամբ ենք սպասում մեր կյանքի այդ կարեւորագույն օրվան»:
Երիտասարդ ծնողները դեռեւս չեն կողմնորոշվել ապագա բալիկի անվան ընտրության հարցում.«Քննարկումների փուլում ենք, իսկ գնումներն արդեն արել ենք: Շատ աղջիկների պես ես էլ ամենից շատ սիրում են վարդագույնը, եւ փոքրիկիս իրերն ու հագուստները գնելիս չեմ տատանվել ու այդ երանգն եմ ընտրել»,-նշել է նա:
Մարիամ Շահինյանը` դստեր հետ
Մարիամի խոսքով` Արփին դեռ փոքր է ու չի գիտակցում, որ քույր է ունենալու. «Բայց ինչ-որ բան զգում է, վերջին օրերին անընդհատ ձգտում է ինձ: Հուզական տեսանկյունից մի քիչ բարդ իրավիճակում եմ, կարծում եմ` հոգեբանական մեծ աշխատանք է ինձ սպասվում: Հղիությունս վատ չեմ տանում, պարզապես մեկուկես տարեկան փոքրիկի հետ մի քիչ դժվար է: Չնայած, ինչպես բազմիցս ասել եմ, ամուսնուս մայրն ինձ շատ է օգնում. կատարյալ տատիկ է»:
Մարիամ Շահինյանը
Դերասանուհին շեշտել է, որ շատ ուրախ եւ երջանիկ է կրկին մայրանալ. «Կնոջ գերագույն առաքելությունն է կյանք պարգեւելը: Թող մեր ազգի բոլոր ապագա մայրերը առողջ լինեն, ապահովված ու շատ սիրված, որպեսզի հայ ազգը բազմանա առողջ, բարի ու խելացի սերնդով»:
BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն եւ առողջ բալիկ է մաղթում Մարիամին:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վարդան Պետրոսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: