×


Մարիամ Շահինյան. «Փորձում եմ երկու մասի կիսվել»

Չորս ամիս է՝ Մարիամ Շահինյանը երկու գեղեցկուհիների մայրիկ է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Լյուսիի ծննդով ավելի գերզբաղված առօրյայով է ապրում, նաեւ տրամադրել աղջիկների նոր ֆոտոշարքը:

Մարիամ Շահինյանն՝ ամուսնու հետ


Դերասանուհին նշել է, որ երկրորդ դստեր ամսական ծնունդներն այնքան էլ հետեւողական չի նշում.«Պատճառը մեկն է՝ շատ քիչ բան եմ հասցնում փոքրիկների հետ: Իսկապես դժվար է, պատասխանատվությունը շատ մեծ է, երկուսն էլ փոքր են, ու ամեն մի վայրկյան ուշադիր լինելն անչափ կարեւոր է: Միակ բարդությունը դա է. անընդհատ փորձում եմ երկու մասի կիսվել»:

Մարիամ Շահինյանի դուստրերը


Մեզ հետ նախորդ զրույցում Մարիամն ասել էր, որ ավագ դուստրը անտարբեր է քրոջ հանդեպ: Պարզվում է՝ իրավիճակը փոխվել է.«Սկզբում այդպես էր թվում, բայց հիմա մեծ ջերմությամբ փաթաթվում է, պաչիկ անում եւ սիրում քույրիկին: Այդ սերը, միանշանակ, փոխադարձ է, քանի որ Լյուսին էլ Արփիին է միշտ ժպտում, ինչի համար շատ ուրախ եմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վարդան Պետրոսյանի եւ Մարիամի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին