Մարիամ Մելիքյանը տարեվերջին ամուսնու եւ դստեր հետ լուսանկարվեց BRAVO.am-ի համար, զրույցի ընթացքում էլ նշեց, որ ցանկություն ունի ընտանիքի հետ Նոր տարին միշտ Երեւանում դիմավորել, թեեւ ապրում է հայրենիքից հեռու: Դերասանուհու խոսքերը սոցցանցում կրկին քննարկումների ալիք բարձրացրին: Մեզ հետ զրույցում նա ոչ միայն անդրադարձել է բացասական արձագանքներին, այլեւ խոսել Երեւանում անցկացրած օրերի, Ստամբուլում առանձին բնակվելու եւ ամուսնու ծնողների մասին:
«Ամուսինս առաջին անգամ էր Հայաստանում դիմավորում Նոր տարին: Իսկապես, շատ է հավանել, կարծում եմ` չհավանելն անհնար է: Տա Աստված, ամեն տարի կարողանանք գալ եւ մեր Երեւանում նշել տարեմուտի տոները, իսկ թե ինչու այդ ամենը քննարկվեց, զարմանալի չէ. իմ ամեն քայլն ու կյանքը դարձել է քննարկման առարկա»,-նշել է Մարիամը:
Մարիամ Մելիքյանը
Շուրջ մեկ ամիս Երեւանում մնալուց հետո նա կրկին Ստամբուլում է.«Գնալ-գալուն արդեն սովորել եմ: Շուտ վերադարձա, քանի որ բալիկս հայրիկի կարոտին չի դիմանում, իսկ Գոռը հունվարի սկզբին էր մեկնել: Այստեղ կյանքս ավելի հանգիստ է, քան Երեւանում: Օրս հիմնականում բալիկիս հետ եմ անցկացնում, տարբեր խանութներ ենք գնում, ժամանցի կենտրոններ, իսկ Երեւանում հանդիպում եմ ընկերներիս, եւ շատ ուրախ ժամանակ ենք անցկացնում միասին»:
Մարիամ Մելիքյանը
Մարիամի խոսքով` թեեւ ամուսնու ընտանիքը ցանկություն է հայտնել, որ միասին ապրեն, իրենք այլ տարբերակ են որոշել.«Նախընտրեցինք առանձին ապրել, բայց դա չի խանգարում սկեսուրիս հետ լավ հարաբերություններ ունենալ: Նրան իմ ցանկությամբ «մամա» եմ ասում, քանի որ ինձ իրոք մոր պես է վերաբերվում: Նրան իսկապես շատ եմ հարգում, սիրում: Ամուսնուս ծնողներին շնորհակալ եմ Գոռին լավ դաստիարակություն տալու եւ լավ մարդ մեծացնելու համար»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մելիքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: