×


Մարիամ Մելիքյան.«Անատին անակնկալ հյուր էր եկել, իսկ ես չէի բացել դուռը»

Վերջերս Մարիամ Մելիքյանը գրառում էր կատարել, թե կարոտել է մտերիմ ընկերուհուն՝ Անատիին, եւ շատ կուզեր, որ նա այդ պահին իր կողքին լիներ: Անատին էլ, անտարբեր չմնալով, անակնկալ է մատուցել արտերկրում բնակվող դերասանուհուն՝ առանց զգուշացնելու այցելելով նրան:

«Նա հաճախ է ինձ հյուր գալիս: Այս անգամ էլ գիշերը զրուցեցինք, ու շուտ քնեցի, քանի որ լավ չէի զգում. հիվանդ էի: Առավոտյան արթնանալով՝ տեսա, որ մեր մյուս ընկերուհուց բազմաթիվ զանգեր եմ ստացել, փորձեցի արագ կապվել, ու Անատին պատասխանեց: Փաստորեն, եկել էին մեր տուն, բայց քնած եմ եղել ու դուռը չեմ բացել: Այդ մասին իմանալով՝ շատ եմ նեղվել»,- BRAVO.am-ին պատմել է Մարիամը:

Մարիամ Մելիքյանը եւ Անատի Սաքանյանը


Նրա խոսքով՝ ընկերուհիներով հետաքրքիր եւ շատ ուրախ օրեր են անցկացրել. «Այս անգամ կարճ ժամանակով էր եկել, եւ արդեն կարոտել եմ: Հիմա էլ շատ կուզեի՝ կողքիս լիներ, բայց վախենում եմ ասել, որովհետեւ հաստատ կգա: Իսկ ես չեմ ուզում իրեն այդքան շեղել աշխատանքից»:

Մարիամն ու Անատին միասին զբոսնել են եւ, իհարկե, շոփինգի գնացել.«Մյուս անգամ, հուսամ, երկար կմնա, քանի որ անցած անգամ մեկ ամիս ինձ հետ էր: Իսկ այս այցը շատ կարճ էր, օրերը շուտ թռան»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport