×


Մարիաննան, Սոնան, Էռնեստը, Անչոկը եւ ուրիշներ Նոր տարվա նկարահանումների մեջ են

Մարիաննա Հովհաննիսյանը, Սոնա Շահգելդյանը, Անչոկը, Սոնյան, Էվան,  Էռնեստը, Մագան, Արսեն Հայրապետյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ ուրիշներ երեւանյան ակումբներից մեկում երեկ նկարահանվում էին Տիգրան Հարությունյանի “Life Line” հեռուստածրագրի ամանորյա ծրագրում:

“Life Line” ամանորյա ծրագրի մասնակիցները


“Այս հաղորդման շրջանակում երգիչները կենդանի ձայնով երեք երգ են կատարում, Էվա Գրին-Ոսկանյանը բեմական պահվածքից եւ հարցազրույցից հոգեբանական վերլուծություն եւ եզրակացություն է անում, թե ինչպիսի մարդիկ են նրանք”, - ասել է Տիգրան Հարությունյանը, իսկ հոգեբան Էլդա Գրինն իր բարեմաղթանքներն է հղել ու նշել, որ օձի տարում բոլոր հայերին մաղթում է կշռադատված եւ խելացի տարի:

Մարիաննա Հովհաննիսյանը


Մարիաննա Հովհաննիսյանն այս ծրագրի համար ընտրել էր երգ ոչ թե իր, այլ` Ուիթնի Հյուսթոնի երգացանկից: Երգչուհու համար ամանորյա տրամադրությունը սկսվում է տոնական ծրագրերի նկարահանումներից. “Քանի որ այս հաղորդմանը երգել եմ արտասահման հիթեր, ամանորյա ծրագրին էլ որոշեցի անգլալեզու կատարմամբ ներկայանալ: Միշտ դեկտեմբերին նկարահանումների մեջ ենք լինում, իհարկե, նույնությունը ձանձրացնում է, ավելի հաճելի կլիներ, որ ծրագրերը յուրօրինակ լինեին, բայց քանի որ տարին մեկ անգամ է լինում, կարոտով ես սպասում տոնական եռուզեռին”:

Սոնա Շահգելդյանը եւ Տիգրան Հարությունյանը


Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW