×


Մարիա Կազարյանի երեւանյան ցուցահանդեսի հետաքրքիր դրվագները

Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվել են վրացահայ նկարչուհի Մարիա Կազարյանի աշխատանքները: «Դեպի անսահմանություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին հասարակական եւ մշակութային գործիչներ, արվեստագետներ, ուսանողներ եւ բազմաթիվ հրավիրված հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Հայաստանյան ցուցահանդեսի շրջանակում Մարիան ներկայացրել է ավելի քան 30 աշխատանք, որոնցից շատերը ստեղծվել են հենց այս ցուցահանդեսի համար եւ ներկայացվում էին առաջին անգամ։ Հնգօրյա ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց հայ հանդիսատեսի շրջանում՝ արժանանալով բարձր գնահատականի եւ այցելուների ջերմ խոսքերի:

Մարիա Կազարյանի երեւանյան ցուցահանդեսին


Նկարչուհու խոսքով՝ հայաստանյան ցուցահանդեսն իր բնույթով խորհրդանշական է: Այն մի մեծ շրջագայության սկիզբ է.«Շատ ուրախ եմ, որ աշխատանքներս այսքան սիրվեցին եւ հետաքրքրեցին մարդկանց: Հավատացեք՝ ոչինչ այնքան չի կարող խրախուսել եւ ոգեւորել, քան այն հիացմունքը, որ ես տեսնում եմ մարդկան աչքերում: Իմ նկարները միջնորդ են հոգեկան ու զգայական կյանքի միջեւ. շատ ուրախ եմ, որ մարդիկ կարողացան տեսնել իմ ստեղծած գեղեցիկը»:

Տաթեւ Այրումյանը


«Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները նկարչուհու երեւակայության եւ մտքի թռիչքի ուժով դարձել են ինքնատիպ ու յուրահատուկ: Մարիան տաղանդավոր նկարչուհի լինելուց բացի, նաեւ շատ հետաքրքիր անձնավորություն է։ Կարծում եմ՝ միջոցառումը կարելի է համարել հաջողված, իսկ Մարիայի եւ նրա տաղանդի մասին մենք դեռ կլսենք միջազգային հարթակներից»,- ասաց միջոցառման կազմակերպման պատասխանատու Տաթեւ Այրումյանը։

Մարիա Կազարյանը


Հայաստանյան ցուցահանդեսից հետո Մարիա Կազարյանը պլանավորում է եւս մեկ ցուցահանդես, այս անգամ արդեն Վրաստանում, իսկ Հայաստանում անելիքներն այսքանով չեն ավարտվում: 2019թ.-ին արդեն իսկ պլանավորված են հետաքրքիր մի շարք միջոցառումներ եւ վարպետության դասընթացներ:

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport