BRAVO.am-ը բազմիցս պատմել է Մարիկա Թունյանի` մոդելային միջազգային մրցույթներին մասնակցության եւ գրանցած հաջությունների մասին: 26-ամյա մոդելն այժմ էլ շարունակում է զբաղվել իր ամենսիրելի հոբբիով` մոդելինգով` այն համատեղելով ուսման ու աշխատանքի հետ:
Մարիկա Թունյանը
Մարիկան մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է իր մասնագիտությամբ, նաեւ կատարելագործում անգլերենի իմացությունը.“Արտերկրում սովորելու նպատակ ունեմ, պետք է “Toefl” հանձնեմ, հետո պարզ կլինի` որտեղ կշարունակեմ ուսումս”:
Մոդելն այս տարվա ընթացքում նկարահանվել է Արամեի նոր տեսահոլովակում, գարնան ընթացքում մասնակցելու է հագուստի ցուցադրությունների.“Մոդելային աշխատանքը հաստատուն եկամուտ չի ապահովում. մենք հստակ չգիտենք` այս ամիս կլինի 3-4 ցուցադրություն, թե ընդհանրապես չի լինի: Վերջերս գովազդային ոլորտն ու հայ դիզայներներն ակտիվացել են, ավելի հաճախ են ցուցադրություններ լինում, տեսահոլովակներ նկարահանվում, ամեն դեպքում պետք է անպայման ունենաս երկրորդ մասնագիտություն: Ինքս ավելի շատ նախընտրում եմ հագուստի ցուցադրությունները, քան գովազդներում նկարվելը”:
Մարիկա Թունյանը
Գերմանիայում, Չինաստանում, Մալայզիայում ու այլ երկրներում մրցույթների մասնակցելուց հետո նա այժմ դադար է վերցրել, բայց հնարավոր է` ամռանը մեկնի Մալթա. “Կա հրավեր, բայց ինձ համար կարեւոր է, թե որ երկրում է անցկացվում մրցույթը. եթե այնտեղ երբեւիցե չեմ եղել, ավելի հետաքրքրվածությամբ եմ մեկնում: Դեռահասության տարիքում, երբ նոր էի այս ոլորտում, հաճույքով մասնակցում էի, շատ էի ուզում նորը տեսնել ու սովորել, իսկ հիմա առաջարկներն ավելի զգույշ եմ ընտրում. հագեցել եմ: 25-ից հետո պետք է կողմնորոշվես` ինչով ես հետագայում զբաղվելու”:
Մարիկա Թունյանը
Մարիկա Թունյանը աշխատանքն ու ուսումը համատեղում է անձնական կյանքի հետ: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իր սիրելի տղամարդն ամեն հարցում իրեն աջակցում է.“Նա ինձ միայն խրախուսում ու օգնում է, որ ավելիին հասնեմ, իմ աշխատանքին դրական է վերաբերվում, այդ առումով իրոք բախտս բերել է: Երկուսս էլ զարգացման, կրթվելու փուլում ենք, ամուսնության մասին դեռ չենք մտածում, բայց դրա ժամանակն էլ կգա”:
Մարիկա Թունյանը սիրելիի` Անդրանիկի հետ
Մոդելը նշել է, որ ընտրյալն` Անդրանիկը, աշխատում է բանկային ոլորտում, միմյանց ճանաչում են մոտ մեկ եւ կես տարի. “Մեր ծանոթության առաջին օրվանից էլ գիտեր, որ մոդել եմ, տեղյակ էր իմ մասին եւ բավական ադեկվատ է վերաբերվում”:
Խոսելով մոդելների նկատմամբ հասարակության վերաբերմունքից` Մարիկան նշել է, որ դրական փոփոխություն կա, իսկ սերիալներում նկարահանվելու առաջարկները նա մերժում է.“Նախ` ունեմ գրասենյակային հիմնական աշխատանք, բացի այդ, իմ աշխատանքը պոդիումն է, չունեմ դերասանական կրթություն: Կարծում եմ` ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարիկա Թունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: