×


Մարինա Խաչատրյանի` խենթություններով լի 30-ամյակը :)

Մարինա Խաչատրյանը թեեւ մտադրություն չուներ ապրիլի 26-ին նշել իր 30-ամյակը, բայց մտերիմների հետ տանը խնջույք է կազմակերպել եւ մինչեւ ուշ գիշեր պարել:): “Կյանքի կարուսել” հեռուստանախագծում նկարահանվող դերասանուհու ծննդյան տոնի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Մարինա Խաչատրյանը


“Տնական” երեկույթին ներկա են եղել դերասանուհիներ Նաիրա Մովսիսյանը, Լուսիա Աբրահամյանը, Նոննա Գրիգորյանը, դերասան Ռոման Բաբայանը, նաեւ բարեկամներն ու մտերիմները.“Չէի ուզում նշել, քանի որ ամուսինս արտերկրում է, բայց մտափոխվեցի: Ինձ համար ավելի ապահով եւ հարմար տարբերակ էր հյուրերիս մեր բնակարան հրավիրել: Ակնկալածիցս ավելի ուրախ ու թեթեւ մթնոլորտում անցավ, իսկապես շատ լավ էի զգում: Մինչեւ ժամը 2:30 պարել, ուրախացել ենք, բարեբախտաբար, հարեւաններից բողոքներ չկան:): Եթե ուզում եմ սրտանց ուրախանալ, ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ եմ”,-նշել է հոբելյարը:

Մարինա Խաչատրյանը եւ Նաիրա Մովսիսյանը


Մարինան մեզ հետ զրույցում պատմել է, որ ամուսինն, իմանալով իր`անակնկալների սիրահար լինելու մասին, 29-ամյակին հրավիրել է ռոմանտիկ ընթրիքի, իսկ այս տարի.“Կեսգիշերին դեռ մի քանի րոպե կար, երբ խոսեցինք: Մի քիչ նեղվեցի, թե ինչու ուղիղ 00.00-ին չի զանգում, բայց այդ պահին մեր դուռը թակեցին, տեսա` ինձ համար ծաղիկներ է ուղարկել: Այդպես ողջ օրվա ընթացքում տարբեր ժամերի, տարբեր երանգների վարդերի փնջեր ստացա:)”:

Մարինա Խաչատրյանը եւ Ռոման Բաբայանը


Ամուսնական զույգի առաջնեկը` 1 տարեկան եւ 3 ամսական Հայկը, մայրիկի` տորթի մոմերը փչելու պահին քնած է եղել, բայց մինչ այդ նրան տատիկի հետ կակաչներ է նվիրել.“Այնքան հուզվեցի, երբ քայլելով մոտեցավ, աչքերիս մեջ նայեց ու ծաղիկներն ինձ տվեց: Այդ տեսարանից ուզում էի արտասվել”:

Մարինա Խաչատրյանը` որդու հետ


Տարիներ առաջ Պատանի հանդիսատեսի թատրոնում հանդես եկող դերասանուհին նշել է, որ կարեւորում է երեխայի խնամքով զբաղվելը, այդ պատճառով միայն հեռուստածրագրում է նկարահանվում.“Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ տղայիս հետ, ինչ ինձ համար այժմ ավելի առաջնային է: Չի բացառվում, որ մենք էլ արտերկիր մեկնենք: Չեմ ուզում Հայաստանից հեռանալ, բայց որտեղ ամուսինս, այնտեղ` ես: Մեծ հույս ունեմ, որ չենք մեկնի”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW