Նա վարում էր “Արեւներ” եւ “Պարահանդես” հեռուստատեսային նախագծերը, դասավանդում էր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում, ինչպես նաեւ “Արեւներ” մանկապատանեկան երգի անսամբլում: Այս ամենը թողնելով անցյալում` պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարիտիրոսյանն 2011-ին ամուսնացավ եւ բնակություն հաստատեց Մոսկվայում:
Մարինա Մարտիրոսյանն` ամուսնու հետ
Ընտանիք կազմելուն պատրաստ էր, բայց որ կապրի Ռուսաստանի մայրաքաղաքում, չի էլ ենթադրել.“Համերգներով շատ եմ եղել այնտեղ, հյուրի կարգավիճակում քաղաքը հավանել էի, բայց միայն այդքանը”,-BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է նա:
Պարուհու եւ ամուսնու ծանոթությունը բավական հետաքրքիր է եղել. նախ Արթուրն իր ապագա կնոջը տեսել է եթերում, իսկ հետո զույգի միջեւ “միջնորդի” դերը ստանձնել է Մարինայի ապագա սկեսուրը.“Չեմ ասի, թե իմ երազած հանդիպումն էր. այն ավելի գեղեցիկ ստացվեց, քան սպասում էի:): Հենց այսպիսի ամուսնու մասին եմ երազել”:
Մարինա Մարտիրոսյանի ամուսինն ու դուստրը
BRAVO.am-ը տարիներ առաջ պատմել էր, որ Մարինան զբաղվում է լեռնագնացությամբ, սակայն էքստրեմալ նախասիրությունը եւս թողել է անցյալում.“Հայաստանում շատ բուռն էր գործունեությունս, բայց ինձ համար ընտանիքն առաջնային է: Երեխան ամենասպասվածն էր մեր կյանքում”:
Մարինա Մարտիրոսյանի ընտանիքը
Մայրանալու լուրը փոքր-ինչ վախեցրել է պարուհուն` պայմանավորված կազմվածքային փոփոխություններով, բայց հետո մոռացել է դրա մասին.“Գիրացա 16 կիլոգրամով, բայց հետո շատ արագ վերականգնեցի քաշս: Ի դեպ, մեկ երեխայով չենք սահմանափակվի, ուզում ենք շատ բալիկներ ունենալ”:
Մեկուկես տարեկան երեխայի խնամքն ու տնային գործերը նա վերջին շրջանում համատեղում է հաղորդավարուհու աշխատանքի հետ.“Վարում եմ Ռուսաստանում առաջին հայ-ռուսական հեռուստաալիքի` “ARM TV”-ի նորությունների հայկական թողարկումը”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Մարտիրոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: