«Սիրո գերին» սերիալից հայտնի Մարինկա Խաչատրյանը «ֆեյսբուքյան» իր էջում հարսի զգեստով լուսանկարներ է տեղադրել, ոմանք էլ շնորհավորել են նրան` կարծելով, թե գաղտնի ամուսնացել է:): Երիտասարդ դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ լուսանկարները նոր նկարահանումներից են:
Մարինկա Խաչատրյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը
«Առաջին անգամ տեսահոլովակի հերոսուհու դերում եմ, բայց հարսի զգեստ մի անգամ էլ կրել եմ սերիալի շրջանակում»,-ասել է նա` հավելելով, որ 2 օր տեւած նկարահանումները շատ լավ են անցել.«Փեսացուիս դերում էլ հանդես է եկել Կարեն Ասլանյանը, բայց ինձ կտեսնեք ոչ միայն հարսիկի կերպարում»:
Գեւորգ Մարտիրոսյանի «Հարսանիքի օրը» տեսահոլովակի նկարահանումներին
Մարինկան նկարահանվել է Գեւորգ Մարտիրոսյանի «Հարսանիքի օրը» երգի տեսահոլովակում, որի ռեժիսորն Արսեն Երեմյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը, ոճաբանը` Արայիկ Գաբաջյանը, իսկ պարում է «Ամարաս» խումբը:
Գեւորգ Մարտիրոսյանի «Հարսանիքի օրը» տեսահոլովակի նկարահանումներին
Գեւորգի պրոդյուսերը մեզ հետ զրույցում հայտնել է, որ նոր աշխատանքը պատվերով չէ, պարզապես հաշվի են առել հարսանեկան թեմայով երգերի մեծ պահանջարկը: Երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ բառերի հարցում նրա հետ համահեղինակ է հենց երգիչը: «Հարսանիքի օրը» երգի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերին:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները`Տատա Իսկանդարյանի եւ Մարինկայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: