Նախկինում մոդել, իսկ այժմ դիզայներ Մարի Աքսելի գործունեությանը BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: 2012-ի աշնանը մեզ հետ զրույցում նա պատմել էր ընտանիքի մասին` նշելով, որ սիրող ամուսին ունի, որի հետ մեծացնում են իրենց դստերը` Ադելինային: Այս փոքրիկն, ի դեպ, ոգեշնչել է մայրիկին նոր հավաքածուի ստեղծման հարցում:
Մարի Աքսելը դստեր` Ադելինայի հետ
Մոսկովյան ժամանցի վայրերից մեկում օրերս տեղի է ունեցել “MARI AXEL SS’13” մանկական հավաքածուի ցուցադրությունը: Այս անգամ երիտասարդ դիզայները ստեղծել է “familyfashion look”` մայրիկներից բացի, նորաձեւ տեսք ապահովելով նրանց դստրերին:):
Իրինա Չերնյակը դստեր հետ
Նշենք, որ մանկական հավաքածուն “MARI AXEL SS’13” հավաքածուի կրկնօրինակն է. ծաղկային ակտուալ պրինտեր եւ գույների վառ ներկապնակ: Ցուցադրությունը փակել են “Collezioni” ամսագրի գլխավոր տնօրեն Իրինա Չերնյակն ու իր դուստրը, իսկ միջոցառման հյուրերի թվում են եղել Եկատերինա Դրոբիշը, Դարյա Միխալկովան, Եկատերինա Լիեպան, Իրինա Չայկովսկայան, Վերոնիկա Տիտովան եւ ուրիշներ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Մարի Աքսելի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: