×


Մարի. “Իմ կյանքում ամեն ինչ կարգին է”

Մարի Ավանեսյանն այժմ երաժշտական դադարի մեջ է, միայն մասնակցում է համերգների: Երիտասարդ երգչուհու ներկայացրած վերջին երգը “Բանտիկ”-ն է, որի երաժշտության հեղինակը Կարեն Անանյանն է, խոսքերը գրել է Դավիթ Բադալյանը. “Քանի որ թուլություն ունեմ բանտիկների հանդեպ, իմ առաջարկով երգն այդպես է կոչվում”:

“Ինձ առաջին հերթին հետաքրքրում է անձնական կյանքս, ընտանիքս, հետո նոր աշխատանքս”. Մարի


 Երգի վերաբերյալ կարծիքներ լսելու համար Մարին այն տեղադրել է YouTube-ում եւ հիմա վստահ չէ` երգին անհրաժեշտ է տեսահոլովակ, թե ոչ. “Շատ տարբեր կարծիքներ եմ կարդացել: Չեմ ստի, որոշ չափով բացասական կարծիքներն ինձ վրա ազդեցություն են ունեցել: Ուղղակի կուզեի` այս երգին մարդիկ շատ քննադատաբար չվերաբերվեն, թեթեւ նայեն հումորային տեքստին. կատակ-երգ է ստացվել”:

Մարիին հոգեհարազատ է հաղորդավարուհու կարգավիճակը


“Եթեր կվերադառնամ ժամանցային նոր ծրագրով”. Մարի

19-ամյա երգչուհին պատմել է, որ երգելու միջոցով մեծ հոնորարներ չի ստանում, վաստակածով էլ նվերներ է գնում ընկերների, հարազատների եւ հենց իր համար. “Ես դեռ բավականաչափ չեմ վաստակում, որ բավարարի երգեր ձայնագրելուն, տեսահոլովակներ նկարահանելուն, այս հարցում ընտանիքս է օգնում: Շատ գումար կաշխատեմ, եթե երգեմ ակումբներում ու ռեստորաններում, բայց չեմ ուզում, չեմ էլ քննադատում այն երգիչներին, որոնք այդ կերպ են վարվում”:

Մարին հաճույք է ստանում հեռուստածրագիր վարելուց, ինչը հոգեհարազատ է համարում եւ դրա միջոցով նաեւ գումար է վաստակում. “Հաղորդավարի դերում ինձ լավ եմ զգում, բնականաբար, շատ լուրջ հաղորդումներ չեմ վարի, մի քանի ամսից կրկին եթեր կվերադառնամ ժամանցային նոր ծրագրով”:

“Շատ գումար կաշխատեմ, եթե երգեմ ակումբներում ու ռեստորաններում, բայց չեմ ուզում”. Մարի


Աղջիկը նշել է, թե երաժշտական դադարը կապված չէ իր անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ. “Անձնական, սիրային թեմաներով չեմ խոսում, իմ կյանքում ամեն ինչ կարգին է, կողքիս գտնվող մարդիկ չեն արգելում, որ երգեմ: Առաջին հերթին ինձ հետաքրքրում է անձնական կյանքս, ընտանիքս, հետո նոր աշխատանքս: Երգն ինձ համար երկրորդական չէ, բայց երբեւէ մեկը մյուսի հաշվին չեմ անում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW